Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 2014
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Անդրադարձ միջազգային համաժողովներին։ Սեուլի «Աշխարհի գավաթ» ստադիոնում Վկաները հայտարարեցին Աստվածաշնչի լույսընծայման մասին

Անդրադարձ միջազգային համաժողովներին։ Սեուլի «Աշխարհի գավաթ» ստադիոնում Վկաները հայտարարեցին Աստվածաշնչի լույսընծայման մասին

Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը հայտարարեց կորեերեն «Նոր աշխարհ» թարգմանության վերահրատարակության լույսընծայումը

ՍԵՈՒԼ, Հարավային Կորեա։ «Աշխարհի գավաթ» ստադիոնում 2014 թ. սեպտեմբերի 6–8-ը անցկացվեց «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը» միջազգային համաժողովը, որը արբանյակային հեռարձակմամբ ունկնդրեցին նաև Յոսու, Չեջու, Պուսան, Սուվոն, Տեջոն և Քվանգջու քաղաքներում։ Այս համաժողովին լույս ընծայվեց կորեերեն Աստվածաշնչի վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը, որը անվճար տրամադրվեց թե՛ ստադիոնում 56 867 ներկաներին և թե՛ հեռարձակմամբ դիտող 59 091 անձանց։ Ներկաներից մեկը՝ Ջուն-յոնգ Չոին, այսպես արտահայտվեց. «Այս համաժողովի ամենաանմոռանալի պահը վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայումն էր»։

Ավելի քան 56 000 ներկաները ունկնդրեցին աստվածաշնչյան թեմաներով հարուստ ծրագիրը

Վկա պատվիրակներ էին եկել Լեհաստանից, Կանադայից, Միացյալ Նահանգներից Ֆիլիպիններից և Ֆինլանդիայից։ Կորեայում Եհովայի վկաների խոսնակ Դաե-իլ Հոնգը ասաց. «Մենք մեծ ջանքեր ներդրեցինք հոգևորապես թարմացնող այս կրթական միջոցառումը կազմակերպելու համար։ Այն գերազանցեց մեր ակնկալիքները։ Մեզ համար մեծ պատիվ էր լինել այս հատուկ միջոցառման հյուրընկալը։

Մարզադաշտը զարդարող հսկա Աստվածաշնչերը

Բոլոր ներկաների համար մեծ անակնկալ էր, երբ դաշտը զարդարող երեք հսկա Աստվածաշնչերը բացվեցին և երևացին մկրտության համար նախատեսված ջրավազաններ։ Սեուլում մկրտվեցին 630 հոգի, իսկ հեռարձակման վայրերում՝ 596։ Այսպիսով՝ այս հիշարժան միջոցառմանը մկրտվածների ընդհանուր թիվը կազմեց 1 226։

Աստվածաշնչի դեկորացիայով մկրտության լողավազանները

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Կորեայի Հանրապետություն։ Դաե-իլ Հոնգ, հեռ. +82 31 690 0033