Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 20, 2015
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպասվում է, որ քսան միլիոն մարդ ներկա կգտնվի տարվա ամենակարևոր իրադարձությանը

Սպասվում է, որ քսան միլիոն մարդ ներկա կգտնվի տարվա ամենակարևոր իրադարձությանը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2015 թ. ապրիլի 3-ին Եհովայի վկաները նշելու են տարվա մեջ ամենակարևոր իրադարձությունը՝ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն։ Այդ երեկոյի ընթացքում ներկաները լսելու են 45-րոպեանոց ելույթ, որի վերնագիրն է՝ «Բարձր գնահատիր այն, ինչ Քրիստոսն արել է քեզ համար»։ Այդ հատուկ իրադարձությունից մի քանի շաբաթ առաջ Վկաները մասնակցելու են համաշխարհային քարոզարշավի, որպեսզի իրենց ընտանիքի անդամներին, հարևաններին, ընկերներին հրավիրեն ներկա լինելու այդ հանդիպմանը։

Եհովայի վկաների գլխավոր վարչության (Նյու Յորք, Բրուքլին) Հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Ջ. Ռ. Բրաունը ասում է. «Անցած տարի մոտ ութ միլիոն Եհովայի վկաներ մարդկանց հրավիրեցին Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, արդյունքում մոտ քսան միլիոն մարդ ներկա եղավ այդ հանդիպմանը։ Սպասվում է, որ այս տարի ներկաների թիվը կգերազանցի նախորդ տարվա ներկաների թիվը»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000