Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 20, 2014
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եհովայի վկաները հրավիրում են Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին

Եհովայի վկաները հրավիրում են Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2014 թ. մարտի 22-ից Եհովայի վկաները սկսելու են համաշխարհային քարոզարշավ. հրավիրելու են մարդկանց մի միջոցառման, որը Վկաները համարում են տարվա մեջ ամենակարևոր իրադարձությունը։ Դա Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն է։ Անցած տարի այս հատուկ առիթով հավաքվել էր 19 241 252 հոգի։ Վկաները ակնկալում են, որ այս տարի ներկաների թիվը կգերազանցի նախորդ տարիների թվին։ Այս տարի Հիշատակի երեկոն տեղի կունենա ապրիլի 14-ին՝ երկուշաբթի օրը՝ մայրամուտից հետո։

«Մենք համոզված ենք, որ հյուրերին դուր կգա այս միջոցառումը և նրանք մեծ օգուտներ կստանան,— ասում է Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների խոսնակը, Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչությունից։— Այդ իսկ պատճառով ցանկանում ենք հնարավորինս շատերին հրավիրել մեզ հետ նշելու Հիշատակի երեկոն»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000