Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՕԳՈՍՏՈՍԻ 1, 2014
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրականացվում է աշխարհի ամենաշատ լեզուներով մատչելի կայքի՝ jw.org-ի գովազդային գլոբալ ծրագիրը

Իրականացվում է աշխարհի ամենաշատ լեզուներով մատչելի կայքի՝ jw.org-ի գովազդային գլոբալ ծրագիրը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2014 թ. օգոստոսին, ամսի 1-ից սկսած, Եհովայի վկաները ամբողջ աշխարհում կտարածեն «Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները» թերթիկը։ Թերթիկի նպատակն է մարդկանց տեղեկացնել Եհովայի վկաների պաշտոնական կայքի՝ jw.org-ի մասին։ Այս կայքը մատչելի է մոտ 500 լեզուներով, որտեղից հնարավոր է բեռնել ավելի քան 700 լեզուներով հրատարակություններ։ Դրա շնորհիվ այն աշխարհի ամենաշատ լեզուներով մատչելի կայքն է համարվում։

Ամեն օր մեկ միլիոնից ավել մարդ է այցելում jw.org։ Այնտեղ կարելի է գտնել հոդվածներ և տեսանյութեր, որոնք գործնական խորհուրդներ են պարունակում տարբեր տարիքի, ծագման և տարբեր հանգամանքներում եղող մարդկանց համար։ Տեսանյութերից մեկը՝ «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը», կարելի է դիտել անմիջապես նոր թերթիկի վրա տեղադրված QR կոդը սկան անելու միջոցով։ Այս տեսանյութը, որտեղ անիմացիան համատեղված է կենդանի տեսագրության հետ, ցույց է տալիս Աստվածաշունչը ուսումնասիրելու գործնական օգուտները։ Տեսանյութն այժմ առկա է 450 լեզուներով և կայքում տեղադրվելուց ի վեր՝ 2013 թ. նոյեմբերի 18-ից, բեռնվել է մոտ 4 միլիոն անգամ։

Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների խոսնակը Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչությունում, ասում է. «Մենք մեծ ոգևորությամբ ենք լցված։ Ամբողջ աշխարհում մոտ ութ միլիոն Վկաներ կան, և մենք բոլորս մեր շրջապատի մարդկանց տեղեկացնելու ենք այս վեբ կայքի մասին։ Սա մինչ օրս կազմակերպած մեր ամենամեծ քարոզչական ծրագիրն է լինելու»։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնն ասում է. «jw.org կայքը ստեղծվելուց հետո՝ այս երկու տարիների ընթացքում, փաստվել է, թե ինչ արժեքավոր գործիք է այն։ Այստեղ կարող եք դիտել տեսանյութեր և կարդալ հոդվածներ, որոնք օգտակար կլինեն ձեր երեխաներին և ձեր ընտանիքին։ Կարող եք նաև Աստվածաշունչը կարդալ օնլայն։ Մենք ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդիկ օգուտ քաղեն այս կայքից, այդ պատճառով էլ նախաձեռնել ենք այս հատուկ ծրագիրը»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000