Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր պաշտոնական կայքը նոր տեսք է ստացել

Մեր պաշտոնական կայքը նոր տեսք է ստացել

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Նյու Յորքում Եհովայի վկաների 40 հոգանոց մի թիմ սերտորեն համագործակցում էր գեղարվեստական ձևավորման և գրական բաժինների հետ՝ www.jw.org կայքը համակարգիչների ու նմանատիպ այլ սարքերի միջոցով հեշտ օգտագործելի և ավելի գրավիչ դարձնելու համար։ Նրանք թարմացնում էին կայքը՝ ի մտի ունենալով երկու նպատակ։

1. Համախմբել մեր կայքերը։ Եհովայի վկաների երեք կայքերը կենտրոնացվում են մեկ պաշտոնական կայքում՝ www.jw.org։ Մյուս երկուսը՝ www.watchtower.org և www.jw-media.org, այլևս չեն գործում։ Այսպիսով՝ հնարավոր է ընդամենը մեկ կայքից իմանալ Եհովայի վկաների մասին, ինչպես նաև ձեռք բերել այն բոլոր տեղեկությունները, որ կարելի է ստանալ նրանցից։ Օրինակ՝ դուք կարող եք տպել էջեր տարբեր լեզուներով Աստվածաշնչերից կամ աստվածաշնչյան հրատարակություններից։ Կարող եք նաև լսել դրանց ձայնագրությունները։

2. Ավելի շատ տեղեկություններ տրամադրել։ Թարմացված կայքում տրվում են Աստվածաշնչի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի հակիրճ պատասխանները, և տրամադրվում են տեղեկություններ քարոզչական գործի, մասնաճյուղերի, Թագավորության սրահների և Եհովայի վկաների համաժողովների մասին։ «Նորություններ» բաժնում ներկայացվում են լուրեր աշխարհի տարբեր մասերում ապրող Եհովայի վկաներին առնչվող դեպքերի վերաբերյալ։ Կայքում կան նաև հետաքրքիր բաժիններ ընտանիքների, պատանիների և երեխաների համար։

Սովորաբար ամեն օր կայք են այցելում հարյուր հազարավոր մարդիկ և օնլայն կարդում են Վկաների հրատարակությունները, որոնք առկա են 430 լեզուներով։ Նրանք բեռնում են մոտ կես միլիոն աուդիո, EPUB, PDF կամ ժեստերի լեզվով վիդեո ֆայլեր։ Օրական հարյուրավոր մարդիկ գրում են մեզ, որ ցանկանում են՝ որևէ մեկը իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրի։