Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 8, 2013
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջրհեղեղներ Կենտրոնական Եվրոպայում

Ջրհեղեղներ Կենտրոնական Եվրոպայում

Հունիսի սկզբներին Եվրոպայի կենտրոնական մասում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ դարձան Ավստրիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Չեխիայում և Սլովակիայում։ Մահացան առնվազն 20 հոգի և մոտ 100 000-ը էվակուացվեցին։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ ոչ մի Վկա չի մահացել կամ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Սակայն Գերմանիայում ամենաքիչը 100 Վկա և Չեխիայում Վկաների մոտ 10 ընտանիք ստիպված են եղել թողնելու իրենց տները։ Նրանք ապաստան են գտել հարազատների և հավատակիցների տներում։ Մեկական Թագավորության սրահ է քանդվել Գերմանիայում և Ավստրիայում։ Այդ տարածաշրջանի Վկա երեցները կազմակերպել են օգնության աշխատանքներ՝ տուժածներին թե՛ նյութական և թե՛ հոգևոր օգնություն տրամադրելու համար։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գերմանիա։ Ուոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110

Սլովակիա։ Ռաստիսլավ Էլիաս, հեռ. +421 2 49107611