Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 17, 2013
ԿԱՆԱԴԱ

Տեղատարափ անձրևները հեղեղել են Ալբերտա նահանգը

Տեղատարափ անձրևները հեղեղել են Ալբերտա նահանգը

2013 թ. հունիսի 19-ին սկսված տեղատարափ անձրևները Կանադայի Ալբերտա նահանգում ջրհեղեղների պատճառ դարձան։ Առնվազն 4 մարդ է զոհվել աղետից, իսկ 100 000-ից ավել մարդ տարհանվել է։ Այդ տարածքից ընդհանուր թվով 298 Եհովայի վկա նախապես էվակուացվել էր, և մեկ մարզային համաժողով, որ Վկաները ծրագրել էին անցկացնել Սադլիդոմում՝ Քալգարի քաղաքում (Ալբերտա), ստիպված էին հետաձգել։ Հայ Ռիվեր քաղաքում ջրհեղեղի պատճառով վնասվեցին Եհովայի վկաների 58 տներ, լուրջ վնասներ կրեց հատկապես Թագավորության սրահը։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն, որը կազմվեց տեղի Վկա երեցներից, կազմակերպեց օգնության տրամադրման աշխատանքները։ Աղետի գորտի այցելեց նաև Կանադայի մասնաճյուղի ներկայացուցիչը՝ տուժածներին հոգևոր մխիթարություն տրամադրելու համար։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Կանադա։ Մարկ Ռուժ, հեռ. +1 905 873 4100