Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2015
ԽՈՐՎԱԹԻԱ

Խորվաթիայում գրքի միջազգային ցուցահանդեսին Վկաների տաղավարը գրավեց այցելուների ուշադրությունը

Խորվաթիայում գրքի միջազգային ցուցահանդեսին Վկաների տաղավարը գրավեց այցելուների ուշադրությունը

ԶԱԳՐԵԲ, Խորվաթիա։ 2014 թ. նոյեմբերի 11–16-ը Եհովայի վկաները առաջին անգամ մասնակցեցին հանրահայտ Interliber միջազգային գրքի և կրթական միջոցների ցուցահանդեսին։ Ամենամյա այս միջոցառմանը մասնակցում են հրատարակչության և կրթության բնագավառի հարյուրից ավելի ընկերություններ։ Այս ցուցահանդեսը համարվում է Խորվաթիայում նման բնույթի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Այս տարվա այցելուների թիվը ռեկորդային էր՝ մոտ 130 000։

Խորվաթիայի Հանրապետության նախագահ Իվո Յոսիպովիչը այցելեց Վկաների տաղավար

Վկաների տաղավար այցելած մարդկանցից էր պարոն Իվո Յոսիպովիչը՝ Խորվաթիայի Հանրապետության նախագահը։ Նա ողջունեց Վկա կամավորներին և վերցրեց գիտությանն ու Աստվածաշնչին առնչվող հրատարակություններ՝ «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել»,«Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով»։

«Երեխաների անկյունում» կային հրատարակություններ թե՛ երեխաների և թե՛ ծնողների համար։ Հնարավոր էր նաև դիտել տեսանյութեր jw.org-ից

Վկաների տաղավարում ամենամարդաշատը «երեխաների անկյունն» էր, որտեղ այցելուները կարող էին դիտել մեր պաշտոնական կայքում՝ jw.org-ում, տեղադրված անիմացիոն մուլտֆիլմերը, որոնք նախատեսված են երեխաներին աստվածաշնչյան դասեր սովորեցնելու համար։ Այցելուները հաճախ վերցնում էին «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երկհատորյակը, որտեղ գործնական խորհուրդներ են տրվում թե՛ պատանիներին և թե՛ ծնողներին։

Յոսիպ Լիովիչը՝ Խորվաթիայում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Մենք տպավորված ենք Interliber ցուցահանդեսի ժամանակ նման ուշադրությունից։ Արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները. այցելուները վերցրին 7 500-ից ավել հրատարակություններ։ Մենք անհամբեր սպասում ենք մյուս տարվա ցուցահանդեսին»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Խորվաթիա։ Յոսիպ Լիովիչ, հեռ. +385 91 5336 511