Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2017
ԻՏԱԼԻԱ

Ձնահոսք՝ Իտալիայի կենտրոնական մասում. կան զոհեր

Ձնահոսք՝ Իտալիայի կենտրոնական մասում. կան զոհեր

2017 թ. հունվարի 18-ին՝ չորեքշաբթի, Իտալիայի կենտրոնական մասում (այստեղ անցած տարվա օգոստոսին երկրաշարժի հետևանքով մեծ ավերածություններ էին եղել)՝ Աբրուցի մարզում, ձնահոսքի պատճառով հյուրանոցներից մեկը, որում մոտ 30 մարդ կար, ձյան տակ անցավ։ Ձնահոսքին նախորդել էին չորս ուժգին երկրաշարժեր, որոնք նույն օրը ցնցել էին այդ մարզը։ Դրանցից յուրաքանչյուրը ավելի քան 5,0 մագնիտուդ ուժգնություն ուներ։ Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում էր նախորդ շաբաթ տեղացած անսովոր առատ ձյունը, ինչպես նաև այն, որ որոշ գյուղաքաղաքներ հոսանք չունեն և մեկուսացած են։

Եհովայի վկաների՝ Իտալիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ ոչ մի Վկա չի զոհվել և լուրջ վնասվածք չի ստացել։ Այնուամենայնիվ, մասնաճյուղը ջանքեր է թափում, որ հասնի այն տարածք, որը ամենաշատն է տուժել երկրաշարժերի և ուժգին ձնահոսքի հետևանքով, և օգնություն ցույց տա Վկաների ընտանիքներին։ Այդ շրջանի երեցները օգնում են այդ ընտանիքներին՝ տրամադրելով սննդամթերք, ջուր, վառելափայտ և այլ անհրաժեշտ բաներ։ Մասնաճյուղը շարունակում է հետևել ստեղծված իրավիճակին և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օգնություն տրամադրել։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Իտալիա։ Կրիստիան դի Բլազիո, +39-06-872941