2016 թ. հոկտեմբերի 30-ին 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Իտալիայի կենտրոնական մասը։ Այն 1980 թ.-ից ի վեր այդ երկրում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր։ Առնվազն 20 մարդ վնասվածք ստացավ, սակայն նախնական տվյալներով՝ զոհեր չկային։

Այս երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Նորչիա քաղաքի մոտ, հաջորդեց երկու այլ երկրաշարժերի, որոնք տեղի էին ունեցել նույն տարածաշրջանում ընդամենը մի քանի օր առաջ։ 2016 թ. հոկտեմբերի 26-ին՝ երեկոյան, 5,5 մագնիտուդ ուժգնություն ունեցող երկրաշարժին երկու ժամ անց հաջորդեց 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը։

Այս աղետը եղավ ոչ հեռու այն տեղանքից, որտեղ օգոստոսի 24-ին երկրաշարժը գրեթե 300 մարդու կյանք էր խլել։

Եհովայի վկաների՝ Իտալիայի մասնաճյուղը հայտնում է, որ Վկաներից ոչ ոք չի զոհվել և լուրջ վնասվածք չի ստացել, սակայն Վկաների առնվազն երկու ընտանիք հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով կորցրել է իր տունը։ Բազմաթիվ այլ Վկաների տներ էլ վնասվել են։ Տեղի երեցները կապ են պահում աղետից տուժած շրջաններում բնակվող Վկաների հետ, որպեսզի իմանան, թե ինչի կարիք ունեն. նրանցից շատերը դեռ ուշքի չեն եկել օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Ինչպես և մյուս տուժածները, բազմաթիվ Վկաներ, վախենալով, որ իրենց տները կորցրել են ամրությունը և կարող են փուլ գալ, ստիպված են գիշերել մեքենաներում, ավտոկցորդներում կամ տեղի Թագավորության սրահներում՝ Եհովայի վկաների երկրպագության վայրերում։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունից կոորդինացնում է տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքները՝ օգտագործելով համաշխարհային գործին նվիրաբերված ֆինանսական միջոցները։ Իտալիայում կան ավելի քան 251 000 Եհովայի վկաներ։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, 1-718-560-5000

Իտալիա: Կրիստիան դի Բլազիո, 39-06-872941