Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 7, 2014
ԳԵՐՄԱՆԻԱ

Ռիչարդ Ռուդոլֆ։ Պատմության մռայլ էջերի կենդանի վկան

Ռիչարդ Ռուդոլֆ։ Պատմության մռայլ էջերի կենդանի վկան

ԶԵԼՏԵՐՍ, Գերմանիա։ 2014 թ. հունվարի 31-ին մահացավ Եհովայի վկա Ռիչարդ Ռուդոլֆը, ով կրել էր նացիստական 5 համակենտրոնացման ճամբարների զրկանքները, իսկ հետագայում բանտարկվել էր կոմունիստական ռեժիմի ներքո։ Նա 102 տարեկան էր։

Երբ 1933-ին նացիստական կուսակցությունը իշխանության գլուխ անցավ, Եհովայի վկաների գործունեությունը Գերմանիայի մեծ մասում անօրինական համարվեց։ Նացիստները բանտարկեցին ընդհանուր հաշվով 11 300 Վկաների, որոնցից 4 200-ը ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ։ Նրանց մեջ էր նաև եղբայր Ռիչարդ Ռուդոլֆը։ Նրանցից 1 500-ը այնտեղ կորցրին իրենց կյանքը։ Նացիստական ռեժիմի ներքո եղբայր Ռուդոլֆը 9 տարի անցկացրեց բանտերում և հինգ տարբեր համակենտրոնացման ճամբարներում, որոնց թվում էին մռայլ համբավ ունեցող Զակսենհաուզեն և Նոյենգամե ճամբարները, որտեղ բանտարկված էր ավելի քան 300 000 մարդ, որոնցից կենդանի մնաց մոտ կեսը։

Ռիչարդ Ռուդոլֆը (տանիքին, աջ ծայրին) այն բանտարկյալներից էր, որոնց ստիպեցին կառուցել Նոյենգամե համակենտրոնացման ճամբարը 1940-ին

1944-ին եղբայր Ռուդոլֆին տեղափոխեցին Նոյենգամե։ Իր կրոնական համոզմունքներից ելնելով՝ նա չէր ուզում անել որևէ գործ, որ կապ կունենար զինամթերքի պատրաստման հետ։ Դրա համար նրան մահ էր սպառնում։ Սակայն մի բարյացակամ էսեսական սպա թաքցրեց նրան սննդի բեռնատարում, և այդպես եղբայր Ռուդոլֆը կենդանի մնաց։

Երկրորդ համաշխարհայինից հետո եղբայր Ռուդոլֆը շարունակեց որպես Եհովայի վկա ակտիվ գործունեություն ծավալել Սովետական Միության կողմից օկուպացված գոտում, որը հետո կոչվեց Գերմանական Դեմոկրատական Հանրապետություն (ԳԴՀ)։ 1950-ին նա կրկին ձերբակալվեց ու բանտարկվեց։ Ընդհանուր հաշվով նա իր կրոնական համոզմունքների համար ազատազրկման մեջ անցկացրեց 19 տարուց ավելի։

Անն Ժակլին Ֆրիեսերը և Ռիչարդ Ռուդոլֆը, ում կենսագրությունը աղջկա՝ 2009-ին մրցանակի արժանացած հոդվածի թեման էր

Տասնամյակներ շարունակ եղբայր Ռիչարդ Ռուդոլֆը իր կյանքի նպատակն էր դարձրել աստվածաշնչյան լուրը բոլորին հայտնելը և իր իսկ կյանքի փորձից նրանց պատմել այն, թե ինչ դառը հետևանքներ ունի խտրականություն դնելը։ 2009-ին գերմանացի ուսանող Անն Ժակլին Ֆրիեսերը երկու մրցանակների արժանացավ «Հերոսներ, որոնց պատվի են արժանացրել, չեն հասկացել կամ մոռացել են» կոչվող Ֆեդերալ նախագահի պատմության մրցույթում։ Նա ներկայացրել էր Ռիչարդ Ռուդոլֆի կենսագրությունը և նրա հետ անցկացրած իր հարցազրույցը։ Նա զբաղեցրեց առաջին տեղը Ռայնլանդ-Պֆալց նահանգում և Ֆեդերալ մրցանակը ստացած առաջնակարգ երեք ուսանողներից մեկն էր։

Վոլֆրամ Սլուպինան՝ Եհովայի վկաների խոսնակը Գերմանիայում, ասում է. «Ռիչարդ Ռուդոլֆը ոչ միայն մեր սիրելի ընկերն էր ու մեր հավատակիցը, այլև կենդանի վկան էր պատմության որոշ մռայլ էջերի։ Նա հավատի ու քաջության հրաշալի օրինակ է մեր բոլորիս համար»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գերմանիա։ Վոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110