Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2014
ԳԵՐՄԱՆԻԱ

Միջոցառում Զակսենհաուզենում՝ ի հիշատակ գնդակահարված մի Վկայի

Միջոցառում Զակսենհաուզենում՝ ի հիշատակ գնդակահարված մի Վկայի

ԶԵԼՏԵՐՍ, Գերմանիա։ 2014 թ. սեպտեմբերի 16-ին Բրանդենբուրգի հուշահամալիրների ֆոնդը հատուկ միջոցառում է կազմակերպելու՝ ի հիշատակ Ավգուստ Դիքմանի, ում 75 տարի առաջ մահապատժի են ենթարկել Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում։ Նա առաջինն էր, ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները հրապարակայնորեն սպանեցին խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

Ավգուստ Դիքման, հավանաբար 1936 թ.

1937-ի հոկտեմբերին Ավգուստին բանտարկեցին Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում որպես Եհովայի վկա նրա համոզմունքների պատճառով։ 1939-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց երեք օր անց, գեստապոն կանչեց նրան ու ասաց, որ ստորագրի մի փաստաթուղթ, որի հիման վրա նա կդառնար գերմանական բանակի զինվոր։ Երբ նա հրաժարվեց այն ստորագրել, նրան փակեցին մենախցում, իսկ ճամբարի պետը դիմեց էսէսականների գլխավորին, որ թույլ տա Ավգուստին մահապատժի ենթարկել մյուս բոլոր բանտարկյալների առաջ։ 1939 թ. սեպտեմբերի 15-ին հարյուրավոր Եհովայի վկաների, այդ թվում նաև Ավգուստի հարազատ եղբոր՝ Հայնրիխի աչքի առաջ նրան սպանեցին։ Երկու օր անց «Նյու Յորք թայմս»-ը Գերմանիայից ստացված լուրերի շարքում գրեց. «29 տարեկան Ավգուստ Դիքմանը... այստեղ գնդակահարվեց»։ Այնտեղ նաև նշվում էր, որ նա ձերբակալվել էր «իր կրոնական համոզմունքների հիման վրա» զինծառայությունից հրաժարվելու պատճառով։

1999 թ. սեպտեմբերի 18-ին՝ ի հիշատակ Զակսենհաուզենում փակված 890 Եհովայի վկաների, մի հուշատախտակ ամրացվեց նախկին ճամբարի պատին։ Մի հուշաքար էլ դրվեց Ավգուստ Դիքմանի հիշատակին։

Ավգուստ Դիքմանի մահվան 75-րդ տարելիցին կազմակերպված միջոցառումը կսկսվի նրա հուշաքարի մոտ, հետո որպես խոհանոց ծառայած սրահում կլինեն ելույթներ։ Ելույթով հանդես կգա պատմաբան դոկտոր Դետլեֆ Գարբեն՝ Նոյենգամեի համակենտրոնացման ճամբարի թանգարանի տնօրենը։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գերմանիա։ Վոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110