Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 1, 2013
ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիայի Եհովայի վկաներից մեկին շնորհվել է արժանիքների շքանշան

Գերմանիայի Եհովայի վկաներից մեկին շնորհվել է արժանիքների շքանշան

ԶԵԼՏԵՐՍ, Գերմանիա։ Մաթիլդե Հարթլը, ով Եհովայի վկա է, 2013 թ. փետրվարի 28-ին ստացավ արժանիքների պետական շքանշան, որը նրան հանձնեց Բավարիայի վարչապետ Հորստ Զիհոֆերը։ Արժանիքների պետական շքանշանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձրագույն պարգևն է, որ տրվում է երկրի քաղաքացիներին ազգի համար կատարած իրենց բարի գործերի համար։

Տիկին Հարթլը, որն ապրում է Բավարիայում, արժանացավ այս պատվին այն բանի համար, որ տարիներ շարունակ հոգ է տարել իր անդամալույծ տղային՝ Մարտինին, որը հիմա արդեն 26 տարեկան է։ Փոքր տարիքում նրա մոտ հայտնաբերել են Դյուշենի մկանային դիստրոֆիա՝ արագ զարգացող հիվանդություն, որի ընթացքում մկանները թուլանում են և հյուծվում։ Այդ իսկ պատճառով տիկին Հարթլը գիշերը մի քանի անգամ վեր է կենում՝ որդուն խնամելու համար. նա պարբերաբար ստուգում է տղայի շնչառությունը և բացում շնչուղիները, որպեսզի վարակներ չներթափանցեն և թոքաբորբ չսկսվի։ Նրա մյուս որդին՝ Մաքսը, բացի այս հիվանդությունից ուներ նաև սահմանափակ մտային ունակություններ։ Տիկին Հարթլը սիրով հոգ է տարել իր երկու որդիների մասին։ Ցավոք, Մաքսը մահացավ 2008 թ.-ին 19 տարեկան հասակում։

Երբ Տիկին Հարթլին հարցրին, թե նա որտեղից է այդքան ուժ գտնում իր որդիներին նման հոգատարությամբ խնամելու համար, նա պատասխանեց. «Իմ կրոնական հավատալիքներից։ Լինելով Եհովայի վկա՝ ես բարձր եմ գնահատում կյանքը։ Որքան կարող եմ, կօգնեմ որդուս՝ ուրախ լինի կյանքում»։

Վարչապետ Հորստ Զիհոֆերը տիկին Հարթլին և այն մարդկանց, որոնք նույնպես շքանշան ստացան, գովեց՝ ասելով. «Ձեզնից յուրաքանչյուրը փոքր-ինչ ավելի լավն է դարձնում այս աշխարհը»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գերմանիա։ Ուոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110