Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 21, 2014
ԱՎՍՏՐԻԱ

Եհովայի վկա նահատակների հուշատախտակը Գուզենի թանգարանում

Եհովայի վկա նահատակների հուշատախտակը Գուզենի թանգարանում

ԶԵԼՏԵՐՍ, Գերմանիա։ 2014 թ. ապրիլի 13-ին Գուզենի համակենտրոնացման ճամբարի թանգարանում (Ավստրիա) տեղի ունեցավ մի հուշատախտակի բացում՝ ի հիշատակ 450 Եհովայի վկաների, ովքեր նացիստների կողմից բանտարկվել էին Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարում և դրա ենթակայության տակ գտնվող Գուզենի ճամբարում։ Բացման արարողությանը ներկա էր ավելի քան 130 հոգի։

Գուզենի համակենտրոնացման ճամբարի թանգարանում Եհովայի վկաների հուշատախտակը, որի բացման արարողությունը եղավ 2014 թ. ապրիլի 13-ին

Երբ Վկաներին բերում էին Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբար, այնտեղ նրանց ողջունում էին հետևյալ սպառնալիքով. «Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոչ ոք այստեղից կենդանի դուրս չի գա»։ Մարտին Փետցինգերը, ով ինը տարի անցկացրել է Դախաուի, Մաութհաուզենի և Գուզենի համակենտրոնացման ճամբարներում, իսկ հետագայում ծառայել է որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Բրուքլինում (Նյու Յորք), Մաութհաուզենի ճամբարի մասին ասում էր. «Գեստապոն ամեն մեթոդ օգտագործում էր մեր հավատը կոտրելու համար»։

Մայիս, 1945։ Գուզենի համակենտրոնացման ճամբար։ Մարտին Փետցինգերը (առջևի շարքում, ձախից երկրորդը) 23 վերապրած եղբայրների հետ ազատ արձակվելու օրը

Որոշ Վկաների Մաութհաուզենից հետագայում տեղափոխեցին Գուզեն։ Գուզենը «սպանդանոց-ճամբար» էր, որտեղ կամայական և ծրագրված սպանդ էր իրականացվում ամեն օր։ Եհովայի վկաները իրենց հավատը ամուր պահելու համար գիշերները փոքր խմբերով հավաքվում էին Աստվածաշնչից համարներ քննարկելու, որոնք նրանք անգիր էին հիշում։ Մի անգամ նրանց հաջողվեց Աստվածաշունչ ձեռք բերել։ Այն մաս-մաս բաժանեցին իրար մեջ։ Նրանք Աստվածաշնչի էջերը պահում էին իրենց մահճակալի տակ։ Հենց մի փոքր ազատ ժամանակ էին ունենում, առիթը բաց չէին թողնում կարդալու, իսկ հետո այդ էջերը փոխանցում էին իրար։

Վկաները, խոհեմություն և զգուշություն դրսևորելով, Աստվածաշնչի լուրը պատմում էին նաև մյուս բանտարկյալներին։ Նրանք Աստվածաշունչ ուսումնասիրեցին հինգ լեհ բանտարկյալների հետ, որոնք գաղտնի մկրտվեցին փայտե տաշտում, որը հատուկ այդ նպատակով էին պատրաստել։ Ֆրանց Դեշ անունով մի Վկա այնտեղ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել մի էսէսական հետ, ով հետագայում դարձավ Եհովայի վկա։

Վոլֆրամ Սլուպինան՝ Եհովայի վկաների խոսնակը Ավստրիայում, ասում է. «Ուրախ ենք, որ Մաութհաուզենում և Գուզենում բանտարկված Վկաների դրսևորած հավատն ու քաջությունը չի մոռացվել։ Յուրաքանչյուրի հանդեպ կարեկից և բարի լինելու նրանց վճռականությունը հաղթանակ էր չարի դեմ և արժանի, որ հիշենք և ընդօրինակենք»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ավստրիա։ Վոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110