Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 2012
ԱՎՍՏՐԻԱ

Ավստրիան պարտավորվել է փոխհատուցել Վկաներին խտրական վերաբերմունքի համար

Ավստրիան պարտավորվել է փոխհատուցել Վկաներին խտրական վերաբերմունքի համար

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, Ֆրանսիա։ 2012թ. սեպտեմբերի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ավստրիային մեղավոր ճանաչեց Եհովայի վկաների հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորելու համար։ Կայացված վճիռ համաձայն՝ կառավարությունը պարտավորվել է Վկաներին վճարել մոտ 13 000 եվրո (մոտ 16 600 ԱՄՆ դոլար) որպես փաստաբանական ծախսերի և ծախքերի հատուցում։

2002-ին Ավստրիայի կառավարությունը մերժել էր քաղաքացիություն տրամադրել Ֆիլիպիններից երկու Եհովայի վկաների, ովքեր ցանկանում էին Ավստրիայում հովվական ծառայություն կատարել տագալոգ լեզվով խոսող Եհովայի վկաների շրջանում։ Մեկ այլ դեպքում էլ կառավարությունը սահմանել էր, որ Վկաները հարկ վճարեն 1999-ին ստացված կրոնական նվիրաբերությունների համար։ Այս երկու դեպքում էլ կառավարության գործողությունների պատճառն այն է, որ Եհովայի վկաներին «կրոնական կազմակերպություն» ճանաչելու փոխարեն, նրանց ճանաչել են «կրոնական համայնք», ինչը պետական ճանաչման ավելի ցածր կարգավիճակ է։ Արդյունքում՝ Վկաները զրկվել են այն արտոնություններից, որոնք ստացել են մյուս՝ հաստատված կրոնները։

Սա Դատարանի վեցերորդ վճիռն է ընդդեմ Ավստրիայի և հօգուտ Եհովայի վկաների, որը կրկին վավերացնում է ավելի վաղ՝ 2008-ին կայացված վճիռը։ Վերջինիս համաձայն՝ Եհովայի վկաները պետք է ճանաչվեն որպես «կրոնական կազմակերպություն» «զգալիորեն կարճ ժամանակահատվածում»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք «բավական երկար ժամանակ է, ինչ միջազգայնորեն ճանաչված են», ինչպես նաև «վաղուց է, ինչ գործում են» Ավստրիայում։

Վկաները ակնկալում են, որ Եվրոպական դատարանում ունեցած այս հաղթանակը կօգնի պաշտպանելու ոչ միայն իրենց հավատակիցների, այլև Եվրախորհրդի անդամ-պետությունների բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները և կկանխի կրոնական խտրականությունը։

Մեդիա կոնտակտներ։

Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ավստրիա։ Յոհան Զիմերման, հեռ. +43 1 804 53 45