Անցնել բովանդակությանը

Իրավական զարգացումներ և մարդու իրավունքներ

ԱԴՐԲԵՋԱՆ

Եհովայի վկաները կոչ են անում վերջ դնել անօրինական կալանքին Ադրբեջանում

Արդյոք Ադրբեջանը կդրսևորի՞ կրոնական հանդուրժողականություն՝ ազատ արձակելով երկու կանանց՝ Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային, և թույլ կտա՞, որ Վկաները խաղաղ պայմաններում դավանեն իրենց հավատը։

ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի դատարանները ճանաչում են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը զորահավաքի պայմաններում

Ուկրաինայի դատարանները սահմանել են, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չի կարող սահմանափակվել ազգային անվտանգության շահերից ելնելով։

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Մահացավ քաղաքացիական իրավունքների պաշտպան Հեյդեն Քովինգտոնի կինը՝ 92-ամյա Դորոթի Քովինգտոնը

Որպես իրավաբանի օգնական՝ Դորոթին աջակցել է Հեյդեն Քովինգտոնին և Վիկտոր Շմիդտին 1940 և 1950-ականներին Եհովայի վկաների ազատությունները պաշտպանելու հարցում։

ՎՐԱՍՏԱՆ

Եհովայի վկաները բարձրացնում են ՄԻԵԴ-ի վճռի մասին իրազեկման մակարդակը Վրաստանում

2015թ. ապրիլին Եհովայի վկաները տեղեկատվական քարոզարշավ կիրականացնեն, որի նպատակն է իրազեկել պաշտոնյաներին ՄԻԵԴ-ի վճռի և իրենց կրոնական գործունեության մասին։

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանում թափ է առնում կրոնական անհանդուրժողականությունը

Իշխանությունները արգելում են խաղաղ կրոնական գործունեությունը՝ սահմանելով խոշոր չափի տուգանքներ Եհովայի վկաների նկատմամբ և բանտարկելով նրանց։ Բարձր իշխանությունները կշտկե՞ն արդյոք իրավիճակը։

ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը արգելում է կրոնական խտրականությունը դպրոցներում

Իշխանությունները քայլեր ձեռնարկեցին կանխելու դպրոցներում աշակերտների իրավունքների ոտնահարումը։ Ավելի քան 300 Վկա երեխաներ ապօրինաբար հեռացվել էին դպրոցներից։

ՂՐՂԸԶՍՏԱՆ

Ղրղըզստանում կրոնի ազատությունը ճամփաբաժանի առաջ է

2014-ի դեկտեմբերի 24-ին Գերագույն դատարանը պաշտպանեց ուրիշների հետ իրենց համոզմունքների մասին խոսելու Եհովայի վկաների իրավունքը։ Կկիրառվի՞ արդյոք այն։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեան մեղավոր է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների կամայական կալանքի համար

Ամեն տարի իշխանությունները ազատազրկում են հարյուրավոր երիտասարդ Վկաների։ Հինգերորդ անգամ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը սահմանեց, որ Հարավային Կորեան դրա համար որևէ արդարացում չունի։

ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի արևելյան շրջաններում առգրավվել են կրոնական շինություններ

Զինված խմբավորումները առգրավել են Եհովայի վկաների Թագավորության սրահները։ Արդյո՞ք դրանց հետևում կրոնական նախապաշարումը չէ։

ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը վերջ է դնում խտրականությանը

Ֆրանսիայում բանտարկյալներին կարող են այցելել Վկաները, ինչը նշանակում է, որ այսօր նրանք կարող են օգտվել նույն կրոնական ազատությունից, ինչ մյուս բանտարկյալները։

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում հաջողությամբ իրականացվում է այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը

Եհովայի վկա երիտասարդների, նրանց աշխատակիցների, տնօրենների և խմբի ղեկավարների խոսքերը այլընտրանքային ծառայության բարեհաջող ընթացքի մասին։