Անցնել բովանդակությանը

Իրավական զարգացումներ և մարդու իրավունքներ

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանը Բահրամ Հեմդեմովին դատապարտել է չորս տարվա ազատազրկման կրոնական գործունեություն ծավալելու համար

Ոստիկանությունը ներխուժեց Հեմդեմովի տուն այն ժամանակ, երբ այնտեղ կրոնական հանդիպում էր անցկացվում։ Դատական մարմինները նպաստել են ապօրինի գործողություններին։

ԷՐԻԹՐԵԱ

ՄԱԿ-ի հանձնաժողովը զեկույց է ներկայացնելու Էրիթրեայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ

Հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կլսի մի զեկույց, որը վերաբերում է Էրիթրեայում մարդու իրավունքների ոտնահարմանը, այդ թվում՝ Եհովայի վկաների նկատմամբ դաժան հալածանքին։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Տագանրոգում Եհովայի վկաների գործով վերսկսված դատաքննություն. ե՞րբ վերջ կլինի անարդարությանը

Արդյոք Ռուսաստանում 16 խաղաղասեր Վկաները կբանտարկվե՞ն իրենց հավատը դավանելու համար։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հետաձգվեց Տագանրոգում 16 Եհովայի վկաների գործով վերսկսված դատաքննությունը

Ինչպե՞ս են երկարատև դատական նիստերը ազդել մեղադրյալների վրա։ Արդյոք Ռուսաստանը վերջ կդնի՞ ծայրահեղականության մասին օրենքի սխալ կիրառությանը և կպաշտպանի՞ խաղաղ երկրպագություն մատուցելու իրավունքը։

ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի Գերագույն դատարանը պաշտպանում է զորակոչի ժամանակ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Ուկրաինայի դատարանները ճանաչել են, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հանդիսանում է հիմնարար իրավունք, որը պաշտպանվում է նույնիսկ զորահավաքի ժամանակ։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՌԴ Գերագույն դատարանը պետք է քննի Աբինսկի ՏԿԿ-ի լուծարման գործը

Արդյո՞ք դատարանը կպաշտպանի Վկաների կրոնի ազատությունը և կբեկանի Աբինսկում տեղի կրոնական կազմակերպության (ՏԿԿ) լուծարման մասին որոշումը։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանը արգելքի տակ է դրել Վկաների պաշտոնական կայքը՝ JW.ORG-ը

Իշխանությունները հանցագործություն են համարում երկրի ներսում jw.org կայքը տարածելը։ Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն է, որ արգելքի տակ է դրել jw.org կայքը։

ՈՒԿՐԱԻՆԱ

Արևելյան Ուկրաինայում հալածվում են հավատի համար

Զինված խմբավորումները առևանգել են 26 Վկաների ու դաժանության ենթարկել նրանց, քանի որ նրանք չեն ընդունում ուղղափառ եկեղեցու համոզմունքները և քաղաքական հարցերում մնում են չեզոք։ Վկաները հրաժարվել են փոխզիջումների գնալուց։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայի դատարանները պատրա՞ստ են ընդունել զինծառայությունից հրաժարվելուն առնչվող միջազգային չափանիշները

Սահմանադրական դատարանը կքննի Հարավային Կորեայի կողմից համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չճանաչելու հարցը։ Միջազգային հանրությունը սպասում է այդ որոշմանը։

ՌՈՒԱՆԴԱ

Ռուանդայի դատարանը պաշտպանում է կրոնական խտրականությունից զերծ լինելու իրավունքը

Կարոնգիի միջնորդ դատարանը պաշտպանեց 8 Վկա աշակերտների կրոնի ազատության իրավունքը։Արդյոք այս քայլը վերջ կդնի՞ Ռուանդայի բոլոր դպրոցներում կրոնական խտրականությանը։

ԻՍՐԱՅԵԼ

Իսրայելի Գերագույն դատարանը պաշտպանում է խաղաղ հավաքների ազատությունը

Իսրայելի իշխանությունները քայլեր ձեռնարկեցին անհանդուրժողականության և խտրականության դեմ ու պաշտպանեցին Եհովայի վկաների՝ միասին հավաքվելու և երկրպագություն մատուցելու իրավունքը։

ՎՐԱՍՏԱՆ

ՄԻԵԴ-ում Վրաստանը ընդունել է, որ խախտել է Եհովայի վկաների իրավունքները

Վրաստանը ճանաչել է, որ Վկաների իրավաբանական անձանց լուծարումը «արդարացված չէր»։ Կառավարության գործողությունները հանգեցրել են երկարատև հալածանքի և բռնության։