Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՖՐԱՆՍԻԱ

Իրավիճակը Ֆրանսիայում

Իրավիճակը Ֆրանսիայում

Ֆրանսիայում Եհովայի վկաները իրավական կարգավիճակ ստացան 1906 թ.-ին և այժմ կրոնական ազատություն են վայելում։ Սակայն 90-ականների կեսերին պառլամենտի կողմից ներկայացված «Աղանդները Ֆրանսիայում» վերնագրով մի զեկույցում Եհովայի վկաներին ընդգրկել էին, այսպես կոչված, վտանգավոր աղանդների ցուցակի մեջ։ Թեև այդ զեկույցը իրավական ուժ չուներ, սակայն դրանից հետո Եհովայի վկաների համար ստիգմատիզացիայի (ստորացում, օտարում, պիտակավորում) և խտրականության դրսևորումների շրջան սկսվեց։

Վկաների դեմ ոտնձգությունները իրենց գագաթնակետին հասան, երբ կառավարությունը չափից մեծ հարկեր դրեց կամավոր նվիրաբերությունների վրա, որպեսզի ֆինանսական ճգնաժամի մեջ գցի Ֆրանսիայում՝ Եհովայի վկաների մասնաճյուղը։ 16 տարի իրավական պայքարներից հետո 2011 թ. հունիսի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաձայն որոշում կայացրեց՝ սահմանելով, որ Ֆրանսիայի կառավարությունը ոտնահարել է Վկաների կրոնական ազատությունը։ Ֆրանսիայում Եհովայի վկաները դատական պայքարներ են մղել նաև խտրականության այլ դրսևորումների դեմ։ Օրինակ՝ նրանց թույլ չէին տալիս շինարարություն անել, կրոնական ծառայություն կատարել բանտերում, ինչպես նաև հասարակական շինություններ վարձել կրոնական արարողություններ կատարելու համար։

Կառավարության կողմից Եհովայի վկաների նկատմամբ դրսևորվող ստիգմատիզացիան երկրում անվստահության մթնոլորտ է առաջացրել, որը շարունակվում է՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին և տեղի դատարանների բազմաթիվ դրական որոշումներին։ Արդյունքում դեռ լինում են շատ դեպքեր, երբ Վկաները ֆիզիկական բռնության և հալածանքների զոհ են դառնում, իսկ նրանց երկրպագության վայրերը ենթարկվում են վանդալիզմի։

Իրավիճակը Ֆրանսիայումեհովայի-վկաներ-փաստերԻրավական և մարդու իրավունքներին վերաբերող փաստեր. Եհովայի վկաները Ֆրանսիայում | JW.ORGԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Ֆրանսիայի՝ Եհովայի վկաների իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ֆրանսիա, եհովայի վկաներ, փաստեր, կարճ տեղեկություններ, իրավիճակ, իրավական հարցեր, մարդու իրավունքներ, կրոնական ազատությունԻրավիճակը ՖրանսիայումԻրավիճակը ՖրանսիայումԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Ֆրանսիայի՝ Եհովայի վկաների իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ԻրավիճակըԻրավիճակը