Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԻՆԳԱՊՈՒՐ

Ազատազրկված՝ հավատի համար

Ազատազրկված՝ հավատի համար

Սինգապուրում գործում է պարտադիր զինվորական ծառայություն, և կառավարությունը չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Եհովայի վկա երիտասարդները համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար երկու անգամ դատապարտվում են ընդհանուր հաշվով 3 տարի 3 ամիս անընդմեջ ազատազրկման։

Երբ լրանում է երիտասարդ Վկայի 18 տարին, համաձայն օրենքի՝ նա զորակոչվում է։ Հրաժարվելու դեպքում նրան ձերբակալելու են 15 ամիս ժամկետով զինվորական բանտում։ Պատիժը կրելուց հետո նրան ազատ են արձակում և անմիջապես կարգադրում են կրել զինվորական համազգեստ և մասնակցել զորավարժություններին։ Կրկին հրաժարվելու դեպքում զինվորական դատարանը դատապարտում է 2 տարվա ազատազրկման։

Սինգապուրը հրաժարվում է գործել ՄԱԿ-ի դիրեկտիվների համաձայն

ՄԱԿ-ը բազմիցս կոչ է արել անդամ պետություններին «ճանաչել, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հանդիսանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով երաշխավորված մտքի խղճի և կրոնի ազատության իրավունքի օրինական իրականացում»։ Թեև Սինգապուրը 1965-ից հանդիսանում է անդամ պետություն, այն իր անհամաձայնությունն է հայտնել ՄԱԿ-ին այս հարցի վերաբերյալ։ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովին ուղղված 2002 թ. ապրիլի 24-ի իր նամակում Սինգապուրի կառավարության մի պաշտոնյա գրել է, որ «երբ անհատի համոզմունքներն ու գործողությունները հակառակ են [ազգային պաշտպանության իրավունքին], ազգային անվտանգությունը պաշտպանելու պետության իրավունքը ավելի բարձր ուժ ունի»։ Պարզ ասած՝ պաշտոնյան գրել է. «Մենք չենք ընդունում, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը համընդհանուր կիրառություն ունի»։

Ժամանակագրություն

  1. Սեպտեմբերի 16, 2016

    Ընդհանուր հաշվով 13 Վկաներ ազատազրկված են որպես խղճի կալանավորներ։

  2. Նոյեմբեր, 2013

    Ընդհանուր հաշվով 18 Վկաներ ձերբակալված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

  3. Ապրիլի 24, 2002

    Պետական պաշտոնյան մեկ անգամ ևս հաստատում է, որ Սինգապուրը չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։

  4. Փետրվար, 1995

    Գնալով ավելանում են Եհովայի վկաների նկատմամբ ճնշումներն ու ձերբակալման դեպքերը։

  5. Օգոստոսի 8, 1994

    Սինգապուրի բարձր ատյանը մերժում է Եհովայի վկաների բողոքը։

  6. Հունվարի 12, 1972

    Սինգապուրի կառավարությունը անվավեր է ճանաչում Եհովայի վկաների գրանցումը։