Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 1, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Շուտով Տագանրոգում կկայացվի քրեական գործով շրջադարձային որոշում

Շուտով Տագանրոգում կկայացվի քրեական գործով շրջադարձային որոշում

Տագանրոգում (Ռուսաստան) Եհովայի վկաների գործով վերսկսված դատաքննությունը, որը առաջին անգամ տեղի է ունեցել 2015 թ. փետրվարին, արդեն վեցերորդ ամիսն է, ինչ շարունակվում է։ Վկաներին ազատազրկում են և տուգանում իրենց կրոնը դավանելու համար։

2013 թ. մայիսի 13-ին սկսվեց քրեական գործով նրանց դատավարությունը այն բանից հետո, երբ նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ծայրահեղական գործունեություն ծավալելու համար։ Դատարանը բոլոր յոթ մեղադրյալների նկատմամբ խոշոր չափի տուգանք սահմանեց և նրանցից չորսին դատապարտեց երկարաժամկետ ազատազրկման, սակայն կասեցրեց վճռի կատարումը ազատազրկման մասով։ 2014 թ. դեկտեմբերի 12-ին վերաքննիչ դատարանը դատախազի պահանջով գործն ուղարկեց նոր քննության։ Եհովայի վկաները ակնկալում են, որ վերսկսված գործով վճիռը կկայացվի հունիսի վերջին։