Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Տագանրոգում դատավորը հրապարակելու է 16 Եհովայի վկաների վերսկսված գործով դատավճիռը

Տագանրոգում դատավորը հրապարակելու է 16 Եհովայի վկաների վերսկսված գործով դատավճիռը

Տագանրոգ քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Վասյուչենկոն հայտարարել է, որ 16 Եհովայի վկաների վերսկսված գործով դատավճիռը կհրապարակի 2015 թ. նոյեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ին։ Մեղադրյալները մեղադրվում են կրոնական հանդիպումներ կազմակերպելու և դրանց հաճախելու «ծայրահեղական գործունեության» մեջ։ Այդ հանդիպումներին վերջիններս պարզապես քննարկում են աստվածաշնչյան թեմաներ։ Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց նկատմամբ խոշոր չափի տուգանք կսահմանվի, և նրանցից չորսը կարող են դատապարտվել մինչև վեց տարվա ազատազրկման։

Դատարանի հասցեն՝ 347939, ք. Տագանրոգ, Չուչեվա 42/2։