Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 3, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Արդարադատության նախարարությունը գրանցում է Եհովայի վկաներին Մոսկվայում

Արդարադատության նախարարությունը գրանցում է Եհովայի վկաներին Մոսկվայում

2015 թ. մայիսի 27-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը գրանցեց Մոսկվայում Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունը։ Գրանցումը արվեց գրեթե հինգ տարի անց այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել էր, որ Վկաների իրավաբանական անձը լուծարելու մասին Մոսկվայի դատարանի վճիռը անօրինական է։

Երկարատև դատաքննություններից հետո 2004 թ.-ին Մոսկվայի Գոլովինսկի մարզի դատարանը որոշեց լուծարել Վկաների իրավաբանական անձը։ 2010 թ.-ին ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Ռուսաստանին իրավական պաշտպանության միջոց տրամադրել՝ վերականգնելով համայնքի գրանցումը և հատուցելով բարոյական վնասը։ Ռուսաստանի կառավարությունը վճարեց տուգանքը, սակայն միայն վերջերս գրանցեց կրոնական համայնքը։