Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 7, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Իշխանությունները սպառնում են լուծարել Ռուսաստանում Վկաների կենտրոնը

Իշխանությունները սպառնում են լուծարել Ռուսաստանում Վկաների կենտրոնը

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը պաշտոնական նախազգուշացում է տվել Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնին կրոնական գործունեություն կազմակերպելու համար։ Այդպիսի խաղաղ գործունեություն Վկաները ծավալում են ողջ աշխարհում։ է 2016 թ. մարտի 2-ին տրված նախազգուշացումը, որը ստորագրել է գլխավոր դատախազի տեղակալ Վ. Յ. Գրինը, Եհովայի վկաների գործունեությունը բնութագրում է որպես «ծայրահեղական» և պարտավորեցնում է կենտրոնին երկու ամսում վերացնել բոլոր «խախտումները», այլապես այն կլուծարվի։

Եհովայի վկաների կենտրոնի վրա այս հարձակումը կառավարության կողմից հովանավորվող ագրեսիվ քարոզարշավի գագաթնակետն է։ 2007 թ.-ից Ռուսաստանի իշխանությունները Եհովայի վկաների գործունեության նկատմամբ ոչ իրավաչափորեն կիրառում են ծայրահեղականության մասին օրենքը՝ լուծարելով տեղի կրոնական կազմակերպությունները և արգելելով բազմաթիվ կրոնական հրատարակություններ։