Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 8, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ դնելը անխուսափելի՞ է

Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ դնելը անխուսափելի՞ է

2017 թ. փետրվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը նոր պահանջ ներկայացրեց Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնին։ Դրանով նախարարությունը պահանջեց վարչական կենտրոնից տեղեկություն տրամադրել Ռուսաստանի տարածքում գտնվող Եհովայի վկաների 2 277 ժողովների վերաբերյալ։

Արդարադատության նախարարությունը այս վերջին պահանջը ներկայացրել էր դեռևս այն ժամանակ, երբ գլխավոր դատախազի պահանջով ստուգումներ էին անցկացվում վարչական կենտրոնում։ Ստուգումների ժամանակ նրանք կենտրոնացել էին միայն Եհովայի վկաների կողմից օգտագործվող իրավաբանական անձանց վրա։ Այս իրավաբանական անձանց մեջ են մտնում նաև վարչական կենտրոնը, ինչպես նաև տեղի կրոնական կազմակերպությունները, որոնք ժողովները օգտագործում են կրոնական արարողությունների համար նախատեսված գույքերի ձեռքբերման և տնօրինման համար։ 2017 թ. փետրվարի 27-ին արդարադատության նախարարությունը ավարտեց ստուգումները և իր հաշվետվության մեջ նշեց, որ վարչական կենտրոնը խախտել է օրենքը, և որ նշմարվում են «ծայրահեղական գործունեության» տարրեր։

Ամբողջ աշխարհի Եհովայի վկաները խորապես մտահոգված են Ռուսաստանում բնակվող իրենց հավատակիցների համար։ Այս երկրորդ պահանջով արդարադատության նախարարությունը իր թիրախն է դարձրել Եհովայի վկաների ժողովները։ Դատելով իշխանությունների վերջերս ձեռնարկած քայլերից՝ Վկաները կարծում են, որ գլխավոր դատախազությունը պատրաստվում է ոչ միայն լուծարել Ռուսաստանում Եհովայի վկաների բոլոր իրավաբանական անձանց, այլև արգելել Եհովայի վկաների գործունեությունը ամբողջ Ռուսաստանի Դաշնության տարածքում։