Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 21, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մաքսային մարմինները արգելում են Աստվածաշնչի մուտքը Ռուսաստան

Մաքսային մարմինները արգելում են Աստվածաշնչի մուտքը Ռուսաստան

2015 թ. հուլիսի 14-ին Ռուսաստանի մաքսային մարմինները աննախադեպ քայլ արեցին Եհովայի վկաների դեմ՝ արգելելով նրանց կողմից հրատարակված ռուսերեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» ներմուծումը։ Սկսած 2015 թ. մարտից՝ Ռուսաստանի իշխանությունները դադարեցրել են Վկաների կրոնական հրատարակությունների առաքումը, չնայած որ ներմուծման համար նախատեսված ոչ մի հրատարակություն արգելված չէ Ռուսաստանում։ Գրականության առաքման արգելքը, ինչպես նաև վերջերս պաշտոնական վեբ կայքի արգելափակումը վտանգավոր զարգացում է, որով սահմանափակվում է երկրպագելու, խոսքի և մամուլի ազատությունը։