Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 28, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Որոշում կկայացվի Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը փակելու մասին նախազգուշացման հետ կապված

Որոշում կկայացվի Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը փակելու մասին նախազգուշացման հետ կապված

Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը շուտով որոշում կկայացնի Ռուսաստանում Եհովայի վկաների կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունը նախազգուշացում է տվել՝ սպառնալով լուծարել Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը ենթադրյալ «ծայրահեղական գործունեություն» ծավալելու համար, ինչն էլ Վկաները բողոքարկել են։

Եհովայի վկաները խնդրել են դատարանին ոչ իրավաչափ համարել դատախազի նախազգուշացումը։ Դա միջամտություն է Վկաների կրոնական ազատության իրավունքների իրականացմանը և բխում է ծայրահեղական գործունեության վերաբերյալ Ռուսաստանի օրենքի սխալ կիրառումից։

«Մենք երբեք ծայրահեղական գործունեությամբ չենք զբաղվել,— ասում է վարչական կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Կալինը։— Հուսով ենք, որ դատարանը կվերականգնի արդարությունը»։