Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 12, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Գերագույն դատարանը լսում է պահանջվող արգելքի դեմ Եհովայի վկաների բերած փաստարկները

Գերագույն դատարանը լսում է պահանջվող արգելքի դեմ Եհովայի վկաների բերած փաստարկները

2017 թ. ապրիլի 12-ին Գերագույն դատարանում կայացավ Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը արգելելու գործով չորրորդ դատական նիստը։ Եհովայի վկաների վարչական կենտրոնի կողմից հանդես եկող փաստաբանները ներկայացրին փաստարկներ այն մասին, որ արդարադատության նախարարության հայցով ոտնահարվում են Ռուսաստանի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերն ու իր իսկ Սահմանադրությունը։

Փաստաբանները հստակ նշեցին, որ գործունեությունը արգելելու մասին արդարադատության նախարարության պահանջը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ Եվրոպական կոնվենցիան և Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Այդ համաձայնագրերով, ինչպես նաև Ռուսաստանի Սահմանադրությամբ երաշխավորվում է խղճի և կրոնի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հավաքների ազատությունը և միավորվելու ազատությունը (իրավաբանական միավորումներ հիմնելու իրավունքը)։

Չորս Եհովայի վկաներ ցուցմունք տվեցին այն մասին, որ իրենց ժողովները չեն օգտագործում ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում ընդգրկված հրատարակություններ, և որ Վկաները որևէ առնչություն չունեն ծայրահեղականության հետ։ Դատարանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա 2017 թ. ապրիլի 19-ին՝ առավոտյան ժամը 10։00-ին։