Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը լուծարելու սպառնալիքի գործով նիստը կրկին հետաձգվեց

Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը լուծարելու սպառնալիքի գործով նիստը կրկին հետաձգվեց

2016 թ. սեպտեմբերի 23-ին Մոսկվայի Տվեր քաղաքի շրջանային դատարանը հետաձգեց Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը լուծարելու նախազգուշացման դեմ նրանց բողոքի քննությունը։ Նշանակված դատական նիստից ընդամենը երեք օր առաջ գլխավոր դատախազությունը ներկայացրեց բողոքի պատասխանը՝ ընդգրկելով ավելի քան 200 էջ նյութ։ Վկաները միջնորդություն ներկայացրին՝ փաստաթղթերը ուսումնասիրելու համար ժամանակ խնդրելով։ Դատարանը գործի քննությունը նշանակեց 2016 թ. հոկտեմբերի 12-ին։ Դատարանը կքննի Վկաների բողոքը, ինչպես նաև վարչական կենտրոնի դեմ նախազգուշացման օրինականությունը։