Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 23, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Միջազգային հանրությունը քննադատում է Ռուսաստանի կողմից Եհովայի վկաների նկատմամբ վատ վերաբերմունքը

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները հրապարակել են առանձին հայտարարություններ, որոնցով արտահայտել են իրենց մտահոգությունն այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի կառավարությունը վատ վերաբերմունք դրսևորել Եհովայի վկաների նկատմամբ։ Այդ հայտարարություններում բացահայտվում է Ռուսաստանի այն կեղծ պնդումը, թե Եհովայի վկաների իրավաբանական անձանց վրա դրված արգելքը որևէ ազդեցություն չի ունենա անհատ Վկաների՝ իրենց կրոնը դավանելու ազատության վրա։ Սակայն ինչպես նշում է Եվրոպական միությունը, այդ «պնդումը անհամատեղելի է իր [Ռուսաստանի կառավարության] գործողությունների հետ»։ Համեմատելով Ռուսաստանի պնդումը Վկաների նկատմամբ վերաբերմունքի հետ՝ Միացյալ Նահանգները հանգեց այն եզրակացության, որ «իրականությունը այլ բան է ցույց տալիս»։

Ռուսաստանի իշխանությունները ազատազրկել են ութ Վկա տղամարդկանց, և ներկայումս հարուցված է 12 քրեական գործ 11 քաղաքներում։ Թեև մտահոգիչ է այն, որ գնալով ավելի շատ գույք է բռնագրավվում, սակայն հիմնական մտահոգությունը անհատ քրիստոնյաներին հավատի համար հետապնդելն է։

Թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Միացյալ Նահանգները կոչ են արել Ռուսաստանի կառավարությանը հարգել մտքի, խղճի և կրոնի կամ համոզմունքի ազատության վերաբերյալ իր պարտավորությունները։

Հայտարարության հղումներ.

https://www.osce.org/permanent-council/381820

https://www.osce.org/permanent-council/381823