Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը կրկին Եհովայի վկաների գործունեությունը սահմանափակող որոշում է կայացնում

Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը կրկին Եհովայի վկաների գործունեությունը սահմանափակող որոշում է կայացնում

2016 թ. հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը անփոփոխ թողեց «ծայրահեղական» լինելու մեղադրանքով Օրյոլ քաղաքում Եհովայի վկաների իրավաբանական անձը լուծարելու մասին ստորին ատյանի կայացրած վճիռը։ Սա արդեն յոթերորդն է տեղի իրավաբանական անձերից, որոնք լուծարվել են Ռուսաստանի դատարանների կողմից. բոլոր լուծարումների հիմքում Եհովայի վկաների պաշտամունքի հանդեպ ծայրահեղականության մասին օրենքի սխալ կիրառությունն է։

Օրյոլ քաղաքի իշխանությունները նախկինում փորձեր արել էին Վկաների տեղի իրավաբանական անձը կեղծ մեղադրանքների հիման վրա լուծարելու նպատակով։ Երբ նրանց փորձերը ձախողվեցին, Արդարադատության նախարարությունը 2016 թ. մայիսին հայց ներկայացրեց՝ պնդելով, թե Օրյոլի իրավաբանական անձը «ծայրահեղական» կազմակերպություն է։

Այս գործը նշանակալից է, քանի որ այն բանից հետո, երբ 2016 թ. մարտին Գլխավոր դատախազությունը նախազգուշացում ուղարկեց Վկաների համառուսաստանյան կենտրոն, Օրյոլի իրավաբանական անձը առաջինն է, որ նախազգուշացում ստացավ և լուծարվեց։