2017 թ. դեկտեմբերի 6-ին Լենինգրադի շրջանային դատարանը կքննի Եհովայի վկաների բողոքը ընդդեմ ցածր ատյանի՝ ռուսերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» արգելելու մասին վճռի։

2017 թ. օգոստոսին Վիբորգի քաղաքային դատարանը ընդունեց դատախազի այն փաստարկը, որ «Նոր աշխարհ թարգմանությունը» Աստվածաշունչ չէ, քանի որ այդ թարգմանության մեջ Աստծու անունը ներկայացնող քառագիրը գրելու փոխարեն՝ նրա անունը գրել են «Եհովա» ձևով։ Դրանով դատախազը փորձում է շրջանցել «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» օրենքը, որը արգելում է ծայրահեղական ճանաչել սուրբ տեքստերը։

Եհովայի վկաները՝ ռուսերեն «Նոր աշխարհ թարգմանության» հրատարակիչները, միանգամայն առարկում են Վիբորգի քաղաքային դատարանի որոշմանը, որով Աստվածաշունչը ճանաչվել է «ծայրահեղական» հրատարակություն։ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ հրատարակվել է 161 լեզուներով, և տարածվել է այդ թարգմանության ավելի քան 200 միլիոն օրինակ։ Այն ճանաչված, ճշգրիտ և հեշտ ընթեռնելի թարգմանություն է։