Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 5, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Գերագույն դատարանում շարունակվում է Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը արգելելու գործով դատական նիստը

Գերագույն դատարանում շարունակվում է Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը արգելելու գործով դատական նիստը

Այսօր Ռուսաստանի Գերագույն դատարանը միջնորդությունները քննելուց և կողմերի փաստարկները լսելուց հետո ընդմիջում հայտարարեց Եհովայի վկաների գործունեությունը արգելելու մասին գործով դատական նիստում։ Արդարադատության նախարարության ներկայացրած հայցով պահանջվում է «ծայրահեղական ճանաչել «Եհովայի վկաների վարչական կենտրոն» կրոնական կազմակերպությունը, արգելել վերջինիս գործունեությունը և լուծարել այն»։ Հաջորդ դատական նիստը կկայանա 2017 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը, որը ներկա էր դատական նիստին, ասաց. «Մտահոգիչ է, որ Գերագույն դատարանը մերժեց կամ հրաժարվեց ընդունել վարչական կենտրոնի կողմից ներկայացված միջնորդությունների մեծ մասը։ Նիստին ներկա էին շատ դեսպանատների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջ աշխարհը հետևում է դեպքերի ընթացքին»։