Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 19, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հինգերորդ օր. Ռուսաստանի Գերագույն դատարանը քննում է Եհովայի վկաների գործունեությունը արգելելու գործով ապացույցները

Հինգերորդ օր. Ռուսաստանի Գերագույն դատարանը քննում է Եհովայի վկաների գործունեությունը արգելելու գործով ապացույցները

Այսօր Ռուսաստանի Գերագույն դատարանը սկսեց ծավալուն գործի նյութերի քննությունը՝ բաղկացած 43 հատորից։ Այն նաև հնարավորություն տվեց վարչական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) փաստաբաններին Եհովայի վկաների կրոնական արարողությունները խոչընդոտելու մասին նոր ապացույցներ ներկայացնել։ 2017 թ. մարտ և ապրիլ ամիսներին իրավապահ մարմինները ընդհատել են այդ կրոնական արարողությունները և սպառնացել ներկաներին, որ նրանց նկատմամբ քրեական գործ կհարուցեն։

395 գործող իրավաբանական անձանց (տեղի կրոնական կազմակերպություններ, կամ՝ ՏԿԿ-ներ) լուծարելու մասին արդարադատության նախարարության (Նախարարություն) պահանջը քննելիս Դատարանը լսեց Եհովայի վկաների իրավաբանական և կանոնական կառուցվածքի մասին հիմնավորումներ։ Իսկ երբ քննում էր 8 ՏԿԿ-ները լուծարելու մասին ավելի վաղ կայացված որոշումները, Վկաներին ներկայացնող փաստաբանները ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ այդ որոշումները կայացվել են կեղծ ապացույցների հիման վրա և դատավարական իրավունքի խախտումներով։

Բացի այդ, Կենտրոնի փաստաբանները նշեցին, որ Նախարարությունը կիրառում է երկակի չափանիշներ։ ՏԿԿ-ները լուծարելու գործով դատավարության ընթացքում Նախարարությունը պնդում էր, որ Կենտրոնը որևէ առնչություն չունի ՏԿԿ-ների գործունեության հետ։ Այն նաև առարկում էր, երբ Կենտրոնը փորձում էր մասնակցել դատավարությանը։ Սակայն այժմ Նախարարությունը պնդում է, թե Կենտրոնն է պատասխանատու ՏԿԿ-ների գործունեության մեջ ենթադրյալ խախտումների և Վկաների գրականության «ծայրահեղական» լինելու համար։

Նախարարությունը բազմիցս ստուգման է ենթարկել Վկաների իրավաբանական անձանց և այդ ստուգումների մասին զեկույցները ներկայացրել է Դատարան։ Չնայած դրան՝ հարցաքննության ժամանակ արդարադատության նախարարությունը չկարողացավ նշել գոնե մեկ դեպք, երբ Վկաները ներգրավված են եղել ծայրահեղական գործունեության մեջ։

Դատական նիստը կշարունակվի 2017 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 14։00-ին։