Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2015
ՈՒԿՐԱԻՆԱ

Թագավորության սրահների բռնագրավումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում

Թագավորության սրահների բռնագրավումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում

Դոնեցկի մարզ

ԳՈՌԼՈՎԿԱ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. հունիսի վերջին զինված տղամարդիկ ներխուժել են Թագավորության սրահ, կողոպտել էլեկտրոնային սարքավորումները և նոր կողպեք տեղադրել դռների վրա։ Նրանք սրահը օգտագործում են որպես իրենց զորանոց։

Քաղաք Գոռլովկա, Ակադեմիկա Կորոլյովա 75

ԳՈՌԼՈՎԿԱ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. հուլիսի 5-ին զինված տղամարդիկ բռնագրավել են Թագավորության սրահը։ Նրանք օգտագործել են այն որպես զորանոց և զինամթերքի պահեստ։ Սակայն 2014 թ. սեպտեմբերին լքել են այն։ Վկաները վերադարձել են սրահ և այն օգտագործել իրենց կրոնական հանդիպումների համար։

  • 2014 թ. հոկտեմբերի 12-ին զինված տղամարդիկ ընդհատել են Թագավորության սրահում անցկացվող կրոնական հանդիպումը և հրամայել ներկաներին դադարեցնել այն։ Նրանք նշել են, որ այդ տարածքում թույլատրելի միակ կրոնը ուղղափառ հավատն է, և որ շուտով «կազատվեն բոլոր Եհովայի վկաներից»։ Այդ տղամարդիկ Թագավորության սրահը օգտագործում են որպես զորանոց։

Քաղաք Դոնեցկ, Կարամզինա 10

ԴՈՆԵՑԿ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. օգոստոսի 13-ին զինված տղամարդիկ ներխուժել են Թագավորության սրահ։ Նրանք սրահը օգտագործում են որպես զորանոց։

  • 2014 թ. օգոստոսի 19-ին զինված տղամարդիկ կողոպտել են ձայնային սարքավորումները և հեռացել։ Վկաները կրկին օգտագործում են սրահը իրենց կրոնական հանդիպումների համար։

  • 2014 թ. հոկտեմբերի 18-ին կրոնական հանդիպումից հետո 4-րդ «Օպլոտ» զորամասի ներկայացուցիչները մտել են Թագավորության սրահ և հայտարարել ներկաներին, որ բռնագրավում են այն։

  • 2014 թ. նոյեմբերի 18-ին զինված տղամարդիկ պահանջել են, որ Վկաները ստորագրեն Թագավորության սրահի սեփականության իրավունքը Պետրովսկի և Կիրովսկի մարզերի զորամիավորումներին փոխանցելու մասին փաստաթղթերը։ Այդ մարդիկ շինությունը օգտագործում են որպես զորանոց։

Քաղաք Գոռլովկա, Գերցենի 4

ԳՈՌԼՈՎԿԱ. Թագավորության սրահը բռնագրավել են քաղաքացիական հագուստով անձինք։

  • 2014 թ. սեպտեմբերի 30-ին տեղի հեռուստատեսությամբ հարցազրույց է անցկացվել Թագավորության սրահի «նոր սեփականատիրոջ» հետ, ով նշել է, որ այն բռնագրավվել է Եհովայի վկաներից բռնցքամարտի դպրոց օգտագործելու նպատակով։ 2013 թ.-ից սկսած՝ այս սրահը բազմիցս ենթարկվել է վանդալիզմի և հրկիզման։ Վերջին անգամ հրկիզման փորձ է արվել 2014 թ. հունիսի 5-ին։

ԴՈՆԵՑԿ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. հոկտեմբերի 26-ին Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) «Շախտյոր» զորամասից զինված տղամարդիկ ներխուժել են Թագավորության սրահ և այժմ այն օգտագործում են որպես զորանոց։

Քաղաք Ժդանովկա, Կոմսոմոլսկայա 14

ԺԴԱՆՈՎԿԱ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. հոկտեմբերի 27-ին հղում կատարելով հրամանատարի կարգադրությանը Գոռլովկայի զինված խմբավորման զինյալները բռնագրավել են Թագավորության սրահը։ Գոռլովկայի զորամասի հրամանատարի տեղակալը նշել է, որ այդ տարածքում միակ թույլատրելի կրոնը ուղղափառ հավատն է, և որ մնացած կրոնները արգելված են։

  • 2014 թ. նոյեմբերի 21-ին մեկ այլ զինված խմբավորման հրամանատար Եհովայի վկաներին ասաց, որ այժմ Թագավորության սրահը իր ենթակաների հսկողության տակ է։

Գյուղ Տելմանովո, Պերվոմայսկայա 112

ՏԵԼՄԱՆՈՎՈ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. նոյեմբերի 4-ին զինված տղամարդիկ ներխուժել են շինություն, և այժմ այն գտնվում է նրանց հսկողության տակ։

  • 2014 թ. դեկտեմբերի 11-ին այդ մարդիկ բերել են այդտեղ զինամթերք, և այժմ այն օգտագործվում է որպես զորանոց։

Քաղաք Մակեևվկա, Պեչորսկայա 17

ՄԱԿԵԵՎԿԱ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը, սակայն հետո լքել այն։

  • 2014 թ. նոյեմբերի 5-ին «Ռուս» զորամասի զինված տղամարդիկ ներխուժել են Թագավորության սրահ։ Նրանք պահանջել են Վկաներից սրահի բանալիները և պատվիրել այլևս չվերադառնալ։ Հաջորդ օրը հրամանատարի տեղակալը հանել է Թագավորության սրահի ցուցանակը և դրել զորամասի դրոշը։

  • 2014 թ. նոյեմբերի 26-ին զինվորները լքել են շինությունը։

ԳՈՌԼՈՎԿԱ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը, սակայն հետո լքել այն։

  • 2014 թ. նոյեմբերի 29-ին զինված տղամարդիկ ներխուժել են Թագավորության սրահ և Վկաներին հայտարարել բռնագրավման մասին։ Տղամարդկանցից մեկը ասել է, որ ԴԺՀ կառավարությունը այդ տարածքում միայն ուղղափառ կրոնն է թույլատրում։ Տղամարդիկ շինությունը հսկողության տակ են վերցրել և արգելել Վկաներին վերադառնալ։ Հաջորդ օրը նրանք լքել են շինությունը։

Քաղաք Զուգրես, Չերնյախովսկի 1

ԶՈՒԳՐԵՍ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. դեկտեմբերի 20-ին քաղաքի զորամասի հրամանատարը հայտարարեց, որ բռնագրավելու է Թագավորության սրահը։ Նա հրամայեց Եհովայի վկաներին տալ սրահի բանալիները և այլևս չվերադառնալ։

ԴՈՆԵՑԿ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2015 թ. փետրվարի 1-ին զինված տղամարդիկ ներխուժել են Թագավորության սրահ։ Նրանք պահանջել են, որ Վկաները տան բանալիները և ստորագրեն Թագավորության սրահի սեփականության իրավունքը պատերազմի ընթացքում զինված խմբավորմանը փոխանցելու մասին փաստաթղթերը։

ԵՆԱԿԻԵՎՈ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2015 թ. մարտի 3-ին զինված տղամարդիկ պահանջել են, որ Եհովայի վկաները իրենց տան Թագավորության սրահի բանալիները՝ այն որպես զորանոց օգտագործելու համար։

Լուգանսկի մարզ

Քաղաք Անտրացիտ, Կոմունարսկայա 4

ԱՆՏՐԱՑԻՏ. Քաղաքացիական հագուստով անձինք բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. սեպտեմբերին երկու անգամ անհայտ մարդիկ ներխուժել են Թագավորության սրահ։ Նրանք կողոպտել են էլեկտրոնային սարքավորումները և պատի վրա գրել՝ «ուղղափառ կազակներ»։

  • 2014 թ. սեպտեմբերի 25-ին տեղի հեռուստատեսությամբ տեղեկացրել են, որ Եհովայի վկաների Թագավորության սրահը բռնագրավվել է այլ նպատակներով, օրինակ՝ որպես մանկապարտեզ օգտագործվելու համար։

Քաղաք Ռովենկի, Ձերժինսկու 84-Ա

ՌՈՎԵՆԿԻ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. սեպտեմբերի 23-ին «Սուրբ Գեորգի» զորամասի զինյալները ներխուժել են Թագավորության սրահ և արգելել Վկաներին վերադառնալ։ Նրանք սրահն օգտագործում են որպես զորանոց։

ՊԵՐԵՎԱԼՍԿ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. նոյեմբերի 5-ին զորամասի հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ զինված տղամարդիկ մտել են շինություն և հայտարարել ներկաներին, որ բռնագրավում են սրահը՝ այն որպես ճաշարան օգտագործելու համար։ Հրամանատարի տեղակալը հայտարարել է. «Եհովայի վկաների համար ամեն ինչ վերջացած է»։ Այնուհետև Վկաներին ասել է, որ նրանք այլևս չեն կարող իրականացնել կրոնական գործունեություն։

Քաղաք Կրասնի Լուչ, Ռադյանսկայա 37

ԿՐԱՍՆԻ ԼՈՒՉ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2014 թ. դեկտեմբերի 5-ին զինված տղամարդիկ ներխուժել են Թագավորության սրահ։ Այն վերցրել են հսկողության տակ և բակում կայանել ռազմական փոխադրամիջոցներ։

ԲՐՅԱՆԿԱ. Զինված խմբավորումները բռնագրավել են Թագավորության սրահը։

  • 2015 թ. մարտի 26-ին զինված տղամարդիկ ներխուժել են Թագավորության սրահ։ Նրանք վերցրել են շինության ողջ գույքը և Թագավորության սրահի ցուցանակի փոխարեն դրել նորը հետևյալ գրությամբ՝ «Դոնի ամենակարող զորք»։