Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՈՒԿՐԱԻՆԱ

Իրավիճակը Ուկրաինայում

Իրավիճակը Ուկրաինայում

Ավելի քան մեկ դար է, ինչ Եհովայի վկաները քարոզում են Ուկրաինայում։ Վկաները պետական գրանցում ստացան 1991 թ. փետրվարի 28-ին՝ Ուկրաինայի՝ անկախ պետություն դառնալուց կարճ ժամանակ առաջ։

Նացիստական ու սովետական վարչակարգի տարիներին Եհովայի վկաները խիստ հալածանքների էին ենթարկվում Ուկրաինայում։ 1951 թ. ապրիլի 8-ին Խորհրդային իշխանությունը արևմտյան Ուկրաինայից Սիբիր արտաքսեց ավելի քան 6 100 Վկաների։ 1965 թ. հունիսին իրավիճակը փոքր-ինչ բարելավվեց, երբ Ուկրաինայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ Եհովայի վկաների գրականությունը կրոնական է, և ոչ հակախորհրդային։ Վկաների գրականությունը ընթերցելու համար իշխանությունները այլևս չէին ձերբակալում մարդկանց, սակայն շարունակում էին ազատազրկել Վկաներին, քանի որ վերջիններս իրենց հավատալիքների մասին պատմում էին ուրիշներին։ 1965 թ. սեպտեմբերին կառավարությունը համաներում հայտարարեց, և 1951 թ. Սիբիր աքսորված բոլոր Վկաները ազատ արձակվեցին, սակայն շատերին թույլ չտրվեց վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը։ Խիստ հալածանքները շարունակվեցին մինչև 1980-ականների սկիզբը։

Այսօր Եհովայի վկաները ազատորեն մասնակցում են իրենց կրոնական հանդիպումներին և քարոզչական գործունեություն իրականացնում՝ առանց կառավարության կողմից որևէ խոչընդոտի։ Սակայն հաճախ Վկաները ատելության հողի վրա կատարված հանցագործությունների զոհ են դառնում։ Կառավարությունը գրեթե ոչինչ չի ձեռնարկում՝ Վկաներին և նրանց երկրպագության վայրերը հարձակումներից պաշտպանելու համար։ Վկաների դեմ հարձակումները շարունակվում են, քանի որ իշխանությունները անպատիժ են թողնում հանցագործներին։ Երկրի արևելյան մասերում տիրող խռովությունը ավելի է սրում այս իրավիճակը։