Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 7, 2014
ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

Կա՞ փոփոխությունների հեռանկար Ուզբեկստանում Եհովայի վկաների համար

Կա՞ փոփոխությունների հեռանկար Ուզբեկստանում Եհովայի վկաների համար

Ուզբեկստանի Եհովայի վկաները զգուշավոր են, բայցև լավատես, որ իշխանությունները թույլ կտան իրենց հավատը դավանել առանց խոչընդոտների։ Իգոր Յուրչենկոն՝ Եհովայի վկաների ներկայացուցիչը, ով ներգրավված է եղել 2013 թ. ընթացքում Ուզբեկստանի պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումներում, ասում է. «Մենք զգալի առաջընթաց ենք նկատել իշխանությունների հետ մեր քննարկումներում։ Երևում է, որ նրանք հակված են դրական փոփոխություններ կատարելու։ Հույս ունենք, որ այս հանդիպումները շուտով դրական արդյունքներ կտան»։

Աբդուբանոբ Ախմեդով

Որպես բարի կամքի դրսևորում՝ Ուզբեկստանի իշխանությունները 2013-ի մարտի 2-ին ազատ արձակեցին վեցուկես տարի ազատազրկման դատապարտված Աբդուբանոբ Ախմեդովին, ով արդեն չորսուկես տարի էր՝ բանտում էր։ Նա այն երեք Վկաներից մեկն էր, ովքեր ազատազրկվել էին կրոնական խաղաղ գործունեություն իրականացնելու համար։ Մյուս երկուսը ազատվել էին ավելի վաղ՝ 2012-ին։ Այժմ Ուզբեկստանի բանտերում Եհովայի վկաներ չկան։

Աբդուբանոբ Ախմեդովի ազատ արձակվելուց մի քանի ամիս անց Ուզբեկստանի իշխանությունները պարտավորություն են ստանձնել փոփոխություններ կատարել մարդու իրավունքները հարգելու հարցում։ 2013-ի հուլիսի 5-ին Ուզբեկստանի կառավարությունը տեղեկացրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբին, որ պատրաստ է առանց խտրականություն դրսևորելու կիրառել հանձնարարականները, որոնք վերաբերում են առանձին անհատների կամ խմբերի կրոնի և համոզմունքի ազատության իրավունքը ճանաչելուն։

Քայլեր՝ նոր ժողովներ գրանցելու համար

Ներկայումս Ուզբեկստանում Եհովայի վկաների գրանցված մեկ ժողով կա, որը գտնվում է Տաշքենդի շրջանում գտնվող Չիրչիկ քաղաքում։ Սակայն Եհովայի վկաների մեծ մասը ապրում է երկրի մյուս մասերում։ Քանի որ 1996 թ.-ից ի վեր Վկաները չեն կարողացել գրանցել նոր ժողովները, երկրպագության համար նրանց հանդիպումները անցկացվում են առանց օրինական պաշտպանության, ինչի պատճառով հնարավոր է պատժի ենթարկվել։ Իգոր Յուրչենկոն նշում է. «Հուսով ենք, որ իշխանությունների հետ ընթացիկ կառուցողական երկխոսությունները ճանապարհ կհարթեն հետագա բարելավումների համար, որոնց արդյունքում Ուզբեկստանում Եհովայի վկաների ժողովները հնարավորություն կունենան գրանցվելու»։

Եհովայի վկաները ակնկալում են, որ կկարողանան խաղաղ անցկացնել իրենց հավաքույթները, և հուսով են, որ Ուզբեկստանի իշխանությունները շուտով կգրանցեն իրենց ժողովները։