Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՇՐԻ ԼԱՆԿԱ

Իրավիճակը Շրի Լանկայում

Իրավիճակը Շրի Լանկայում

Եհովայի վկաները Շրի Լանկայում քարոզում են 1910 թ.-ից։ Նրանք 1952 թ.-ին գրասենյակ հիմնեցին իրենց կրոնական գործունեությունը կոորդինացնելու համար, իսկ 1981-ին գրանցվեցին որպես իրավաբանական անձ՝ Շրի Լանկայում Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերություն։ Ընդհանուր առմամբ Վկաները երկրում անարգել դավանում են իրենց կրոնը։

Հիմնական խնդիրը ամբոխների կողմից կատաղի հարձակումներն են, որոնք հրահրում են բուդդայական ծայրահեղական վանականները։ Հաճախ խնդիրը ավելի է բարդանում այն պատճառով, որ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում Վկաներին պաշտպանելու համար և հրաժարվում են մեղավորներին պատասխանատվության կանչելուց։ 2014 թ.-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը արտահայտեց իր մտահոգությունը՝ կոչ անելով կառավարությանը դադարեցնել նման հարձակումները և քննել կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ Եհովայի վկաների դեմ կատարված բռնության դեպքերը։

Այս խնդիրը լուծելու համար Վկաները դիմեցին թե՛ բարձր դատական ատյաններ, թե՛ Շրի Լանկայի իշխանություններին։ Եհովայի վկաները հույս ունեն, որ ապագայում Շրի Լանկայում հնարավորություն կունենան օգտվելու կրոնական ազատությանն իրավունքից և հարձակումների չեն ենթարկվի կրոնական ծայրահեղականների կողմից։