Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆԱՄԻԲԻԱ

Իրավիճակը Նամիբիայում

Իրավիճակը Նամիբիայում

Եհովայի վկաները Նամիբիայում քարոզում են 1929 թ.-ից։ Սակայն Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որը Ազգերի լիգայի մանդատով կառավարում էր Նամիբիան, երկրում սահմանափակեց կրոնական ազատությունը։ 1950-ականների սկզբներից մինչև 70-ականների վերջը իշխանությունները թույլ չէին տալիս, որ սպիտակամորթ մարդիկ առանց կառավարության կողմից հատուկ թույլտվության գտնվեին այն վայրերում, որտեղ սևամորթ մարդիկ են լինում, ինչն էլ իր հերթին սահմանափակում էր օտարերկրյա միսիոներների՝ երկրում ծավալած գործունեությունը։ Այդ տարիներին իրենց կրոնական համոզմունքների մասին ուրիշներին պատմելու պատճառով Վկաները կրոնական առաջնորդների և տեղի իշխանությունների կողմից խիստ հակառակության էին բախվում։

1990 թ. մարտի 21-ին Նամիբիան անկախացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունից։ Գտնվելով նոր Սահմանադրության ներքո՝ Եհովայի վկաները ավելի շատ ազատություն ստացան իրենց կրոնական գործունեությունը իրականացնելու համար։ 2008-ին գրանցվեց Եհովայի վկաների կազմակերպությունը։ Նամիբիայի Եհովայի վկաները ուրախ են, որ կարող են ազատորեն կրոնական գործունեություն իրականացնել։

Իրավիճակը Նամիբիայումեհովայի-վկա-փաստերԻրավական և մարդու իրավունքներին վերաբերող փաստեր։ Եհովայի վկաները Նամիբիայում | JW.ORGԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Նամիբիայի Եհովայի վկաների՝ իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։նամիբիա, եհովայի վկաներ, փաստեր, կարճ տեղեկություններ, իրավիճակը, իրավական հարցեր, մարդու իրավունքները, կրոնական ազատությունԻրավիճակը Նամիբիայումիրավիճակը ՆամիբիայումԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Նամիբիայի Եհովայի վկաների՝ իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ԻրավիճակըԻրավիճակը