Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՂՐՂԸԶՍՏԱՆ

Իրավիճակը Ղրղզստանում

Իրավիճակը Ղրղզստանում

Եհովայի վկաները Ղրղզստանում քարոզում են 1956 թ.-ից։ 1998 թ.-ին նրանք պետական գրանցում ստացան։ Չնայած անցյալում Վկաների կրոնական ազատությունը խիստ սահմանափակումների է ենթարկվել, վերջին տարիներին կառավարությունը սկսել է պաշտպանել նրանց իրավունքները։

2013 թ. նոյեմբերին Գերագույն դատարանի սահմանադրական պալատը միաձայն որոշում կայացրեց, որ գործող այլընտրանքային ծառայության մասին օրենքը հակասահմանադրական է և կոչ արեց պետությանը փոփոխություն մտցնել օրենքում։ Ղրղզստանի դատարանները կիրառեցին սահմանադրական պալատի որոշումը և 2014 թ. սկզբից Վկաներին այլևս չեն հետապնդում զինծառայությունից հրաժարվելու համար։ 2015 թ. հունիսի 29-ին կառավարությունը փոփոխություն մտցրեց զինծառայության մասին օրենքում՝ հնարավորություն տալով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին կատարելու այլընտրանքային ծառայություն, որը չի վերահսկվում զինված ուժերի կողմից։

2014 թ. սեպտեմբերին Գերագույն դատարանի սահմանադրական պալատը որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկաների և ի պաշտպանություն կրոնի ազատության՝ հայտարարեց, որ 2008 թ. կրոնի մասին օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական են։ Սակայն Կրոնական հարցերով պետական հանձնաժողովը անտեսեց դատարանի որոշումը և մերժեց գրանցել Վկաների տեղի կրոնական կազմակերպությունները Ղրղզստանի հարավային շրջանում։ Դրա պատճառով որոշ պետական մարմիններ կարծում են, թե Վկաների գործունեությունը այդ տարածքում անօրինական է։ Սակայն երբ Վկաները հանդիպում են տեղի իշխանությունների հետ և պարզաբանում տարընկալումները՝ սովորաբար նրանց թույլ են տալիս առանց խոչընդոտների հավաքվել երկրպագության վայրերում և իրենց համոզմունքների մասին պատմել ուրիշներին։ Եհովայի վկաները հույս ունեն, որ իշխանությունները լիովին կկիրառեն Սահմանադրական պալատի որոշումը և կգրանցեն իրենց տեղի կրոնական կազմակերպություններին Ղրղզստանի հարավային շրջանում։

Իրավիճակը Ղրղզստանումեհովա-վկա-տվյալներԻրավական և մարդու իրավունքներին վերաբերող փաստեր։ Եհովայի վկաները Ղրղզստանում | JW.ORGԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Ղրղզստանի Եհովայի վկաների իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ղրղզստան, եհովայի վկաներ, փաստեր, կարճ տեղեկություններ, իրավիճակը, իրավական հարցեր, մարդու իրավունքներ, կրոնական ազատությունԻրավիճակը ՂրղզստանումԻրավիճակը ՂրղզստանումԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Ղրղզստանի Եհովայի վկաների իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ԻրավիճակըԻրավիճակը