Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՆԴԿԱՍՏԱՆ

Իրավիճակը Հնդկաստանում

Իրավիճակը Հնդկաստանում

Եհովայի վկաները Հնդկաստանում քարոզում են 1905 թ.-ից։ Նրանք 1926 թ.-ին գրասենյակ են բացել Բոմբեյում (այժմ Մումբայ), իսկ 1978 թ.-ին ստացել են պետական գրանցում։ Վկաները օգտվում են Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից, այդ թվում հավատը դավանելու և տարածելու իրավունքից։ Հնդկաստանի Գերագույն դատարանում «Բիջո Էմմանուելը ընդդեմ Կերալա նահանգի» գործով Վկաների իրավական հաղթանակը նպաստեց այն բանին, որ այդուհետ Սահմանադրական ազատություններից կարողանան օգտվել բոլոր քաղաքացիները։ Ընդհանուր առմամբ, կրոնական գործունեությունը Հնդկաստանում անարգել է ընթանում։ Սակայն որոշ նահանգներում Վկաները ամբոխների կողմից հարձակման են ենթարկվում և կրոնական անհանդուրժողականության զոհ են դառնում։

1977 թ.-ին Գերագույն դատարանը ընդգծեց կրոնը տարածելու և ուրիշներին դավանափոխ անելու միջև տարբերությունը։ Դատարանը սահմանեց, որ ոչ ոք իրավունք չունի դավանափոխ անելու ուրիշին։ Դատարանը նաև օրինական համարեց այն, որ որոշ նահանգներում կառավարությունը սահմանափակումներ է դնում քաղաքացիներին դավանափոխ անելու քայլերի վրա։ Երբ Վկաներին բերում են ոստիկանություն, նրանց վրա հարձակում գործողները հաճախ շեշտում են դատարանի այդ որոշումը և ստում, թե իբր իրենք Վկաներին բռնել են, երբ վերջիններս դավանափոխ էին անում մարդկանց։ Իսկ այն նահանգներում, որտեղ մարդկանց դավանափոխ անելու մասին օրենք չկա, հակառակորդները մեղադրում են Վկաներին Աստծուն հայհոյելու մեջ՝ Եհովայի վկաների քարոզչական գործունեության նկատմամբ կիրառելով գաղութային ժամանակների օրենքներից մեկը։ Արդյունքում 2002 թ.-ից Եհովայի վկաները ավելի քան 150 անգամ կատաղի ամբոխների կողմից հարձակումների են ենթարկվել։ Հաճախ տեղի իշխանությունները իրավիճակը ավելի են սրում, երբ տուժածներին համապատասխան պաշտպանություն չեն տրամադրում և հարձակվողներին պատասխանատվության չեն ենթարկում։

Եհովայի վկաները Հնդկաստանում շարունակում են հանդիպել պետական պաշտոնյաների հետ և դիմել դատարաններ, որպեսզի պաշտպանեն իրենց կրոնը ազատ դավանելու իրավունքը։ Վկաները հույս ունեն, որ տեղի իշխանությունները, նաև առանձին քաղաքացիներ կկիրառեն Բիջոյի գործով Գերագույն դատարանի որոշումը։ Այդ որոշման մեջ նշվում է. «Մեր ավանդույթները հանդուրժողականություն են սովորեցնում, մեր փիլիսոփայությունը հանդուրժողականություն է քարոզում, մեր Սահմանադրությամբ նախատեսվում է հանդուրժողականություն դրսևորել, եկեք չմոռանանք դրանց մասին»։ Վկաները հույս ունեն, որ իրենց ջանքերը կնպաստեն այն բանին, որ ամբոխների հարձակումները կպակասեն, իսկ կրոնական հանդուրժողականությունը կաճի։

Իրավիճակը Հնդկաստանումեհովայի-վկա-փաստերԻրավական և մարդու իրավունքներին վերաբերող փաստեր։ Եհովայի վկաները Հնդկաստանում | JW.ORGԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Հնդկաստանի Եհովայի վկաների՝ իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։հնդկաստան, եհովայի վկաներ, փաստեր, կարճ տեղեկություններ, իրավիճակը, իրավական հարցեր, մարդու իրավունքներ, կրոնական ազատությունԻրավիճակը Հնդկաստանումիրավիճակը ՀնդկաստանումԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Հնդկաստանի Եհովայի վկաների՝ իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ԻրավիճակըԻրավիճակը