Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 13, 2016
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայում կալանավորված Եհովայի վկաները կրկին բողոքներ են ներկայացնում

Հարավային Կորեայում կալանավորված Եհովայի վկաները կրկին բողոքներ են ներկայացնում

Հարավային Կորեայում 2016 թ. հունվարից ավելի քան 50 խղճի կալանավորներ բողոքներ են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին (Աշխատանքային խումբ)։ Զինծառայությունից հրաժարվողները նշել են, որ Հարավային Կորեան պատասխանատու է խղճի և կրոնի ազատության իրավունքի իրականացման պատճառով իրենց կամայական կալանքի տակ առնելու համար։

Բողոքարկման հիմքը

ՄԱԿ-ի երկու մարմիններ՝ Աշխատանքային խումբը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը, սահմանեցին, որ զինծառայությունից հրաժարվողների կալանքը «կամայական է»։ * Հանձնաժողովի 2014 թ. որոշմամբ սահմանվեց, որ Հարավային Կորեայի կառավարությունը պետք է դադարեցնի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին անարդարացիորեն կալանավորելը, պետք է փոխհատուցում տա նրանց, ում կալանավորել է, և համարի դատվածություն չունեցող։ Այդ որոշման հիման վրա ընդհանուր հաշվով 682 երիտասարդ բողոք է ներկայացրել Աշխատանքային խմբին։ *

Հարցը քննվում է միջազգային և տեղի դատարաններում

Երբ Աշխատանքային խումբը այդ բողոքների մասին ծանուցի Հարավային Կորեայի կառավարությանը և ստանա կառավարության դիտարկումները, որոշում կկայացնի։ Եթե Խումբը Հարավային Կորեային մեղավոր ճանաչի զինծառայությունից հրաժարվողներին կամայական կալանքի տակ առնելու մեջ, ապա կառավարությունից կպահանջի համապատասխան քայլեր ձեռնարկել, որ փոխհատուցում տրամադրի նրանց և հետագայում խուսափի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին քրեական պատասխանատվության ենթարկելուց։

Բացի այդ, զինվորական ծառայության մասին օրենքի սահմանադրականության հարցը ներկայումս քննվում է Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանում, որի վերաբերյալ առաջիկայում որոշում կկայացվի։ Դատարանը տեղյակ է, որ ավելի քան 600 բողոք է ներկայացվել Աշխատանքային խմբին։ Դատարանը նաև տեղյակ է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը բազմիցս կոչ է արել Հարավային Կորեային ճանաչելու խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը և նրանց տալու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու հնարավորություն։ Միջազգային հանրությունը ուշադրությամբ հետևում է, թե արդյոք Հարավային Կորեայի բարձրագույն դատարանը կպաշտպանի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմնարար իրավունքը։

^ պարբ. 4 Մարդու իրավունքների խորհուրդ, Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի կողմից ընդունված կարծիք No. 16/2008 (Թուրքիա), UN Doc. A/HRC/10/21/Add.1, էջ 145 պարբ. 38 (մայիսի 9, 2008 թ.)։ Մարդու իրավունքների հանձնաժողով, Կարծիք, «Յանգ-կվան Կիմը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության» Կոմունիկացիա No. 2179/2012, UN Doc. CCPR/C/112/D/2179/2012, պարբ. 7.5 (15 հոկտեմբերի, 2014 թ.)։

^ պարբ. 4 2015 թ.-ին 631 խղճի կալանավոր բողոք է ներկայացրել, իսկ 2016 թ. սկզբից մինչ այժմ ավելի քան 51 խղճի կալանավոր է բողոք ներկայացրել։