Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 18, 2015
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայում դատավորը արդարացնում է զինծառայությունից հրաժարվողների

Հարավային Կորեայում դատավորը արդարացնում է զինծառայությունից հրաժարվողների

2015 թ. մայիսի 12-ին Գվանջու նահանգային դատարանը սահմանեց, որ երեք Եհովայի վկաները անմեղ են զորակոչից խուսափելու մեղադրանքից։ Ավագ դատավոր Չոյ Չանգ-սեոկը իր դատավճռում նշեց, որ «անհրաժեշտ է խղճի ազատությունը և երկիրը պաշտպանելու պարտքը մեկնաբանել Սահմանադրությանը ներդաշնակ»։ Նա ավելացրեց. «Երբ հիմնարար իրավունքները բախվում են այլ սահմանադրական շահերին, ինչպիսին է քաղաքացիական պարտքը, տեղին է օրենքը այնպես մեկնաբանել, որ երկու շահերն էլ հնարավորինս պաշտպանվեն»։ Ակնկալվում է, որ դատախազը 7 օրվա ընթացքում կբողոքարկի դատավճիռը։