Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Ազատազրկված՝ հավատի համար

Ազատազրկված՝ հավատի համար

Եհովայի վկաները ավելի քան 100 տարի է՝ գործում են Հարավային Կորեայում և վայելում են երկրպագության ազատություն, բացառությամբ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։ Կորեական պատերազմից ի վեր Հարավային Կորեան անընդհատ հետապնդել է Վկա երիտասարդներին, ովքեր հրաժարվում են զինծառայությունից, և կառավարությունը որևէ այլընտրանք չի տրամադրել այս խնդիրը լուծելու համար։ Արդյունքում՝ Հարավային Կորեայում 18 000-ից ավելի Վկաներ դատապարտվել են ընդհանուր հաշվով ավելի քան 36 000 տարի ազատազրկման՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով։

Միջազգային հանրության դիրքորոշումը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը (CCPR), որը վերանայում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) կիրառումը, բազմիցս նշել է, որ Հարավային Կորեան * խախտում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները՝ դատապարտելով և ազատազրկելով նրանց։ Վերջերս՝ 2015թ. հունվարի 14-ին, CCPR-ը հրապարակեց այս հարցի հետ կապված իր հինգերորդ որոշումը ընդդեմ Հարավային Կորեայի։ 50 ազատազրկված Վկաների վերաբերյալ այս որոշման մեջ CCPR-ը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն այն մասին, որ Հարավային Կորեան խախտել է «մտքի, խղճի և կրոնի ազատության» նրանց իրավունքը։ Այն նաև հանգել է այն եզրահանգման, որ կառավարությունն է պատասխանատու «կամայական կալանքի» համար, քանի որ այդ տղամարդկանց ազատազրկել է ՔՔԻՄԴ-ով երաշխավորված իրենց իրավունքը իրականացնելու պատճառով։

Ուսումնասիրելով Հարավային Կորեայի կողմից ներկայացված մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվությունների ողջ փաթեթը՝ 2015 թ. նոյեմբերի 3-ին հրապարակեց իր եզրափակիչ դիտարկումները։ Այն կոչ արեց կառավարությանը ազատ արձակել բոլոր խղճի կալանավորներին, նրանց համարել դատվածություն չունեցող, տրամադրել համապատասխան հատուցում և ընդունել այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք։  Այն նշել է, որ կառավարությունը «նաև պետք է անվերապահորեն կիրառի մինչ այժմ CCPR-ի կողմից կայացված որոշումները»։

Այլ տեսակետ Հարավային Կորեայում

Ներպետական ճնշում կա կառավարության վրա, որպեսզի այն ստեղծի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար ընդունելի այլընտրանքային ծառայության հնարավորություն։

Շրջանային դատարանի դատավորները համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող ինը Վկային անմեղ է ճանաչել։

Որոշ ներպետական դատարաններ գործերն ուղարկել են Սահմանադրական դատարան, և 2015 թ. հուլիսի 9-ին Դատարանը դատարանը քննել է կառավարության կողմից համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չճանաչելու սահմանադրականության հարցը։ 2004 և 2011 թթ. Դատարանը սահմանել էր, որ այն հանգամանքը, որ «Զինծառայության մասին» օրենքը չի նախատեսում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունք, չի ոտնահարում Սահմանադրությունը։ Դատարանը շուտով որոշում կկայացնի։

Ժամանակագրություն

  1. Հուլիսի 31, 2016

    Ընդհանուր հաշվով 395 Վկաներ ազատազրկված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով։

  2. Նոյեմբերի 3, 2015

    CCPR–ը եզրափակիչ դիտարկումներում կոչ է անում Հարավային Կորեային տրամադրել այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն։

  3. Հուլիսի 9, 2015

    Սահմանադրական դատարանը քննում է «Զինվորական ծառայության մասին» օրենքի որոշ դրույթներ սահմանադրականության հարցը։

  4. Հունվարի 14, 2015

    CCPR–ը ընդունել է որոշումներ՝ սահմանելով, որ Հարավային Կորեան խախտել է ՔՔԻՈԴ–ի 18–րդ հոդվածը (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը) և 9–րդ հոդվածը (որով արգելվում է կամայական կալանավորումը)՝ 50 Վկաների մերժելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և ազատազրկելով նրանց։

  5. Հունիսի 30, 2014

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ քսանութ գործեր գտնվում են Սահմանադրական դատարանում. ազատազրկված են 618 երիտասարդներ։

  6. Հունվարի 28, 2014

    Նախագահը հատուկ համաներում է հայտարարում և պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն տալիս՝ մոտ 100 Վկա խղճի կալանավորների ազատազրկման պատիժը նվազեցնելով 1 կամ 2 ամսով։ Հունվարի 31-ի դրությամբ 513 Վկաներ ազատազրկման մեջ էին։

  7. Նոյեմբեր, 2013

    Ընդհանուր թվով 599 Վկաներ ազատազրկված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով։

  8. Ապրիլ, 2013

    Ազատազրկված Վկաների 70 տոկոսը առանձնացվում է հանցագործներից և տեղափոխվում բանտախցեր, որտեղ միայն իրենց հավատակիցներն էին։

  9. Հոկտեմբերի 25, 2012

    CCPR–ը ընդունել է որոշումներ՝ սահմանելով, որ Հարավային Կորեան խախտել է ՔՔԻՈԴ-ի 18-րդ հոդվածը (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը)՝ մերժելով 388 Վկաների համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։

  10. Օգոստոսի 30, 2011

    Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանվում է, որ օրենքը, որով պատիժ է նախատեսվում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների նկատմամբ, չի ոտնահարում Կորեայի Սահմանադրությունը։

  11. Մարտի 24, 2011

    CCPR–ը ընդունել է որոշումներ՝ սահմանելով, որ Հարավային Կորեան խախտել է ՔՔԻՈԴ-ի 18-րդ հոդվածը (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը)՝ մերժելով 100 Վկաների համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։

  12. Հունվարի 15, 2009

    Զինված ուժերում կասկածելի մահվան դեպքերի հարցերով նախագահական հանձնաժողովը զեկույց է հրապարակում, որում նշվում է, որ Հարավային Կորեայի կառավարությունն է պատասխանատու 1975–1985 թթ.-ին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկված 5 երիտասարդների մահվան համար։

  13. Դեկտեմբեր, 2008

    Հարավային Կորեան չեղյալ է համարում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար այլընտրանքային ծառայություն ստեղծելու ծրագրերը։

  14. Սեպտեմբերի 18, 2007

    Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է մի ծրագրի մասին, որով կրոնական դրդապատճառներով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին թույլ կտրվի կատարել այլընտրանքային ծառայություն՝ խոստանալով վերանայել զինծառայության և պահեստազորայինների մասին օրենքները։

  15. Նոյեմբերի 3, 2006

    CCPR–ը ընդունել է որոշումներ՝ սահմանելով, որ Հարավային Կորեան խախտել է ՔՔԻՈԴ-ի 18-րդ հոդվածը (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը)՝ մերժելով 2 Վկաների համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։

  16. Օգոստոսի 26, 2004

    Սահմանադրական դատարանը սահմանում է, որ օրենքը, որով պատիժ է նախատեսվում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների նկատմամբ, սահմանադրական է։

  17. 2001

    Զինկոմիսարիատը դադարեցնում է ստիպողական հավաքագրումը և ազատազրկման պատիժը, որը պարտադիր 3 տարի էր, նվազեցնում է մինչև 1,5 տարի։

  18. Դեկտեմբերի 1, 1985

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկված Կիմ Յանգ-Գյուն մահանում է զինվորականների կողմից անմարդկային բռնարարքի հետևանքով։

  19. Օգոստոսի 17, 1981

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկված Կիմ Սան-Թեյը մահանում է զինվորականների կողմից անմարդկային բռնարարքի հետևանքով։

  20. Մարտի 28, 1976

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար Ջեոնգ Սանգ-Բոկը մահանում է զինվորականների կողմից դաժան ծեծի և անմարդկային բռնարարքի հետևանքով։

  21. Մարտի 19, 1976

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկված Լի Չուն-Գիլը մահանում է ռազմական ոստիկանների կողմից դաժան ծեծի հետևանքով պատճառված փայծաղի պատռվածքից։

  22. Նոյեմբերի 14, 1975

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար Կիմ Ջոնգ-Սիկը մահանում է ռազմական ոստիկանների դաժան հարվածների և կտտանքների արդյունքում։

  23. 1975

    Նախագահ Պարկ Ջեոնջ-Հին ստեղծում է պարտադիր զորակոչի համակարգ՝ պահանջելով 100% մասնակցություն։ Վկա տղամարդկանց բռնի ուժով տանում են հավաքագրման կայաններ։

  24. Հունվարի 30, 1973

    Զինծառայության մասին օրենքը խախտելու համար քրեական պատիժ սահմանելու մասին հատուկ օրենք է գործի դրվում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար պատժի առավելագույն չափը 3 տարուց հասցնելով 10 տարվա։ Ոմանց կրկին զորակոչում են։

  25. 1953

    Հարավային Կորեան ազատազրկում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։

^ պարբ. 4 Հարավային Կորեան միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին (ICCPR) և ICCPR-ի առաջին կամընտիր արձանագրությանը՝ թույլ տալով Հարավային Կորեայի քաղաքացիներին ICCPR-ի խախտումների վերաբերյալ դիմումներ ներկայացնել CCPR։