Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 16, 2014
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Դատավորները իրենց խղճի դեմ են գործում, երբ պահանջվում է անտեսել ուրիշների խիղճը

Դատավորները իրենց խղճի դեմ են գործում, երբ պահանջվում է անտեսել ուրիշների խիղճը

Սուվոնի մարզային դատարանի նախագահող դատավորը արտասվեց, երբ հայտարարում էր համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող 21 ամյա Չանգ-ջո Ինի ազատազրկման մասին վճիռը։ Թեև այդ օրը դատավորը հինգ այլ քրեական գործերով որոշումներ էր կայացրել՝ առանց փոքր-ինչ հոգու ցավ զգալու, սակայն այս գործով անարդարությունը այնքան ազդեց նրա վրա, որ նա արտասվեց։ Այլընտրանք չունենալով՝ նա այս երիտասարդ Վկային դատապարտեց 18 ամսյա ազատազրկման։

Ամեն ամիս Հարավային Կորեայում դատավորները նույն ապրումներն են ունենում։ Երբ երիտասարդը դատարանի առջև նշում է, որ հանդիսանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող, անկախ նրա անձնական հանգամանքներից՝ դատարանը կայացնում է ակնկալվող 18 ամսյա ազատազրկման մասին որոշում։ Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երիտասարդի դեմ կայացված որոշման մեջ դատավոր Յանգ-սիկ Կիմը նշում է. «Չեմ կարծում, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայողների գործերը քննող դատավորները մտածում են, որ «պատժում են հանցագործների»»։ Ներքին հակասական զգացումները մղեցին նրան հարցականի տակ դնել զորակոչի մասին օրենքի իրավաչափ լինելը որպես համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին դատապարտելու հիմք։

Հարավային Կորեան հրաժարվում է ճանաչել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և դեռ չի ստեղծել այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն։ Հարավային Կորեայում դատավորները չեն կարող խուսափել այս կրկնվող հակասական իրավիճակից և ստիպված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին դատապարտել որպես հանցագործներ։ Դատավորները նաև տեղյակ են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը մի քանի գործերով, որոնք վերաբերում են 501 երիտասարդների, սահմանել է, որ Հարավային Կորեան ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները հարգելու վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները՝ հետապնդելով և ազատազրկելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։ Արդյունքում՝ բազմաթիվ դատավորներ, դեմ գնալով իրենց խղճին, ազատազրկման վերաբերյալ վճիռ են կայացնում երիտասարդ քրիստոնյաների դեմ, ում խիղճը թույլ չի տալիս կատարել զինվորական ծառայություն։

Այս անգամ 6 մարզային դատարանների դատավորներ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների գործերը ուղարկել են Հարավային Կորեայի Սահմանադրական դատարան, չնայած որ վերջինս 2011 թ. սահմանել էր, որ զինվորական ծառայության մասին օրենքը սահմանադրական է։ Դատավորների որոշումներում անդրադարձ կար նաև այդ խնդիրների վերաբերյալ մտահոգություններին։

Ինչպես են արտահայտվել դատավորները

  • Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին դատապարտելու բարոյական կողմ

    «Սահմանադրական դատարանի կողմից խղճի ազատությունը որպես հիմնարար իրավունք պաշտպանելու առաջնային նպատակը անհատների խիղճը պաշտպանելն է, որը հիմք է հանդիսանում մարդկային արժանապատվության համար.... Թեև զինվորական ծառայության մասին որոշումը ներդաշնակ չէ մեծամասնության կարծիքին, դժվար կլինի պնդել, որ նրանց որոշումը հավասարազոր է լուրջ հակահասարակական կամ հակաազգային հանցանքի, որի համար նրանք արժանի են կրելու խիստ պատիժ, ինչպիսին սահմանվում է քրեական հանցագործության համար» (Սուվոն մարզային դատարանի դատավոր Յե-ուոն Լիմ, փետրվարի 21, 2013, 2012Chogi2381)։

    «Մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ որոշում կայացնելը.... և մարդկության գոյության արժեքի շուրջ լուրջ մտածելը հանդիսանում է մարդու բնավորության ձևավորման պրոցեսի անբաժանելի մասը։ Այն ներառում է նաև ուրիշին կյանքից չզրկելու մասին որոշումը նույնիսկ զինված հակամարտության ժամանակ։ Անգամ եթե նման որոշում կայացրած անձանց ստիպում են կատարել զինվորական ծառայություն կամ ստիպում են զենք վերցնել, իսկ հրաժարվելու դեպքում միանշանակ ենթարկում են պատժի, դա հավասարազոր է նրանց իրավունքներն ու անհատականությունը մերժելու, և դա, անկասկած, ոտնահարում է անձի արժանապատվությունը» (Սեուլի հյուսիսային մարզային դատարանի դատավոր Յանգ-հուն Կանգ, հունվարի 14, 2013, 2012Chogi1554)։

  • Արդյոք համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը թուլացնում է ազգային անվտանգությունը

    «Գոյություն չունի որևէ հիմնավոր և կոնկրետ ապացույց կամ տեղեկություն, որ այլընտրանքային ծառայության համակարգի ընդունումը կխարխլի ազգային անվտանգությունը և զինվորական պարտավորությունը կրելու հավասարությունը» (Մասան մարզային դատարանի դատավոր Գուան-գու Կիմ, օգոստոսի 9, 2012, 2012Chogi8)։

    «Բավարար պատճառներ չկան պնդելու, որ ազգային անվտանգությունը կվտանգվի այնքան, որ անհնարին կլինի պաշտպանել բոլոր քաղաքացիների մարդկային արժանապատվությունը, երբ որևէ փոքրամասնություն, օրինակ՝ Եհովայի վկաները.... հրաժարվեն զենք վերցնել և կատարել զորավարժություններ։ Իրականում պաշտպանյալը.... արդեն հրաժարվել է կատարել իր զինվորական պարտքը, թեև գիտի, որ դրա համար պատիժ է կրելու։ Եթե նման պնդումը բավականաչափ հիմնավոր լիներ, ազգային անվտանգությունը և բոլոր քաղաքացիների մարդկային արժանապատվությունը արդեն իսկ լրջորեն վտանգված կլիներ» (Ուլսան մարզային դատարանի դատավոր Սեունգ-յեոպ Լի, օգոստոսի 27, 2013, 2013Godan601)։

  • Ինչպես կարող է այս խնդիրը լուծվել

    «Եթե Սահմանադրական դատարանը սահմանի, որ սույն գործով վիճարկվող դրույթը հակասահմանադրական է, կառավարությունը և Ազգային ժողովը հնարավորություն ունեն և կարող են հաշվի առնել թե՛ ազգային անվտանգությունը, թե՛ խղճի ազատությունը, ու ստեղծել օրենքներ, որոնցով կճանաչվի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, և միևնույն ժամանակ կամրանա ազգային անվտանգությունը» (Սեուլի հարավային մարզի դատարանի դատավոր Յանգ-սիկ Կիմ, հուլիսի 9, 2013, 2013Chogi641)։

    «Ո՛չ զինուժի պակաս կլինի, ո՛չ էլ էական ազդեցություն կունենա ազգային անվտանգության վրա, եթե այլընտրանքային ծառայության համակարգը հանգամանորեն նախագծվի և կիրառվի այնպես, որ հնարավորություն չտրվի անհատին խուսափել զորակոչից՝ ձևացնելով, թե խղճի հիմնավորմամբ է հրաժարվում զինծառայությունից» (Սեուլի արևելյան մարզի դատարանի դատավոր Սեոնգ-բոկ Լի, փետրվարի 20, 2014, 2014Chogi30)։

Ինչպիսին կլինի Սահմանադրական դատարանի արձագանքը

Այս դատավորները դիմել են Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս լուծում տա խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հարցում իրենց անհանգստացնող դիլեմային։ Ներկայումս Սահմանադրական դատարանը 29 գործեր հայտարարել է ընդունելի, որոնցից 2-ը վերաբերում է 433 տղամարդկանց։

Այս գործերով ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանը։ Արդյո՞ք Հարավային Կորեայի բարձրագույն ատյանը կճանաչի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ ճանապարհ հարթելով նոր օրենսդրության համար։ Եթե այո, ապա կկատարի իր միջազգային պարտավորությունները, կկիրառի իր իսկ Սահմանադրությունը և կհարգի իր քաղաքացիների խիղճը՝ ազատ արձակելով անարդարացիորեն ազատազրկված հարյուրավոր բանտարկված երիտասարդների։

Իմացիր ավելին

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ Եհովայի վկաները բանակ չեն գնում

Բոլորը գիտեն, որ Եհովայի վկաները բանակ չեն գնում։ Իմացիր, թե որն է մեր դիրքորոշման հիմքը։