Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀԱՅԱՍՏԱՆ

Իրավիճակը Հայաստանում

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաները անարգել դավանում են իրենց կրոնը և առանց զգալի խոչընդոտների՝ իրականացնում իրենց կրոնական գործունեությունը։ 2004 թ. հոկտեմբերին նրանք ստացան պետական գրանցում։

Մինչև 2013 թ. հոկտեմբերը Հայաստանի Վկաների համար ամենամեծ դժվարությունն այն էր, որ երկրում չէր գործում այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, քանի որ այդ ծառայությունը գտնվում էր զինվորական վերահսկողության տակ և բնույթով պատժելի էր։ 1993 թ.-ից սկսած՝ հարյուրավոր երիտասարդ Վկաներ, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում էին զինծառայությունից, պատժվում էին երկարաժամկետ ազատազրկմամբ, իսկ նրանցից ոմանք հաճախ հայտնվում էին դժվարին պայմաններում։ Վերջապես 2013 թ. հունիսի 8-ին Հայաստանը «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցրեց Եվրոպական չափանիշներին։ 2013 թ. հոկտեմբերի 23-ին Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը քննեց և բավարարեց այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար դիմած առաջին 57 Եհովայի վկաների դիմումները։ Այլընտրանքային ծառայության մասին այս օրենքը բավականին հաջողված էր և հնարավորություն տվեց Վկաներին ծառայելու իրենց երկրին՝ մաքուր խիղճ պահպանելով։

Չնայած այս մեծ փոփոխություններին՝ Եհովայի վկաների նկատմամբ շարունակվում է խտրականություն դրսևորվել։ Որոշ մարզերում իշխանությունները իրավունք չեն տալիս Վկաներին երկրպագության վայր կառուցելու, մաքսային աշխատողները մեծ հարկեր են դնում կրոնական գրականության ներմուծման համար, իսկ հակառակորդները զրպարտում են նրանց ԶԼՄՆ-երում և այլ հասարակական ֆորումներում։ Այս խնդիրները լուծելու նպատակով Եհովայի վկաները դիմում են ներպետական և միջազգային դատարաններ։

Իրավիճակը Հայաստանումեհովայի-վկաներ-փաստերԻրավական և մարդու իրավունքներին վերաբերող փաստեր։ Եհովայի վկաները Հայաստանում | JW.ORGԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Հայաստանի Եհովայի վկաների իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։հայաստան, եհովայի վկաներ, փաստեր, կարճ տեղեկություններ, իրավիճակը, իրավական հարցեր, մարդու իրավունքները, կրոնական ազատությունԻրավիճակը ՀայաստանումԻրավիճակը ՀայաստանումԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Հայաստանի Եհովայի վկաների իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ԻրավիճակըԻրավիճակը