Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԹՈՒՐՔԻԱ

Իրավիճակը Թուրքիայում

Իրավիճակը Թուրքիայում

Եհովայի վկաները Թուրքիայում քարոզում են 1931 թ.-ից։ Մինչև 1980-ականների վերջը նրանք ենթարկվում էին կրոնական հալածանքների։ Հետագա տարիներին կառավարությունը աստիճանաբար թուլացրեց խիստ վերաբերմունքը և Վկաներին թույլ տվեց զբաղվել կրոնական գործունեությամբ, սակայն մերժեց պետական գրանցում ստանալու մասին նրանց դիմումները։ Բայց 2007 թ. հուլիսին իրավիճակը փոխվեց, երբ տեղի դատարանները որոշումներ կայացրին հօգուտ Եհովայի վկաների, և արդյունքում նրանք գրանցում ստացան։ Այսօր Վկաները կարողանում են միասին հավաքվել երկրպագության վայրերում և որոշակի ազատություն ունեն իրականացնելու իրենց կրոնական գործունեությունը։

Սակայն Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Տարիներ շարունակ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին, ովքեր Եհովայի վկաներ են, բազմիցս զորակոչում են, հետապնդում, մեծ տուգանքներ սահմանում նրանց նկատմամբ, նաև ազատազրկում են։ 2011 թ.-ից սկսած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեք որոշում է կայացրել Վկաների օգտին, իսկ 2012 թ.-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը դրական որոշում կայացրեց այս հարցի հետ կապված։ Այդուհանդերձ, Թուրքիայի կառավարությունը շարունակում է հետապնդել այն երիտասարդ Վկաներին, ովքեր հրաժարվում են զինծառայությունից։

2003 թ.-ին Թուրքիան փոփոխություններ մտցրեց «Տարածքների նպատակային նշանակության մասին» օրենքում՝ իրավունք տալով ոչ մահմեդական փոքրամասնություններին ձեռք բերելու և կառուցելու պաշտամունքի վայրեր։ Գործնականում, սակայն, համայնքային իշխանությունները և տեղի դատարանները հիմնականում հրաժարվում են Եհովայի վկաների Թագավորության սրահներին «պաշտամունքի վայր» կարգավիճակը տալուց։ Այս խնդրի հետ կապված երկու գանգատ է ուղարկվել ՄԻԵԴ։