Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Եհովայի վկաները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) քարոզում են 1940-ականներից սկսած։ Այդ ժամանակից ի վեր Վկաները ականատես են եղել պատերազմի, այլ կրոնների անդամների կողմից ենթարկվել են դաժան հարձակումների, և կառավարության կողմից նրանց գործունեությունը արգելքի տակ է դրվել։

Կառավարության կողմից հակառակությունը դադարեց 1993 թ.-ին, երբ Գերագույն դատարանը վերացրեց Վկաների կրոնական գործունեության վրա դրված արգելքը։ Այսօր Եհովայի վկաները ընդհանուր առմամբ ազատորեն դավանում են իրենց կրոնը՝ առանց պետության միջամտության։ Սակայն որոշ կրոնական խմբեր շարունակում են ագրեսիվ վերաբերմունք դրսևորել ու հետապնդել Վկաներին։ Օրինակ՝ Կիմբիլիկիտի ցեղային ավանդական պաշտամունքի հետևորդները առևանգել են Վկաների և դաժանաբար վարվել նրանցից շատերի հետ։ Հաճախ տեղի իշխանության որոշ ներկայացուցիչներ պատասխանատվության չեն ենթարկում մեղավորներին, քանի որ նրանք նույնպես այդ կրոնական խմբի անդամներ են։ Ուստի Եհովայի վկաների ներկայացուցիչները դիմում են բարձր ատյաններ։

Բացի այդ, ԿԴՀ-ում շատ հանրային դպրոցներ հովանավորվում են կրոնական կազմակերպությունների կողմից։ Մի շարք դպրոցներից Վկա աշակերտներին հեռացրել են այն պատճառով, որ նրանք հրաժարվել են մասնակցել դպրոցում տեղի ունեցող կրոնական միջոցառումներին։ 2013 թ.-ին կրթության նախարարը հրամանագիր ստորագրեց, որով արգելում էր կրոնական անհանդուրժողականությունը դպրոցներում։ Շնորհիվ այդ հրամանագրի, ինչպես նաև կրթության մասին նոր օրենքի Վկա աշակերտներին կրկին ընդունեցին դպրոցներ, նաև տվեցին ավարտական ատեստատ, ինչը նախկինում չէին տալիս։