Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Ազատազրկված՝ հավատի համար

Ազատազրկված՝ հավատի համար

Լեռնային Ղարաբաղը ազատազրկում է զորակոչային տարիքի Եհովայի վկաներին, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից։ Կառավարությունը չի ճանաչում այդ իրավունքը և չի տրամադրում այլընտրանքային քաղաքացիական ծառայության որևէ հնարավորություն։ Այսպիսով երիտասարդ Վկաները ազատազրկվում են՝ մարդու դեմ զենք չվերցնելու մասին իրենց կրոնական համոզմունքների համաձայն ապրելու համար։

Այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու ջանքերը ձախողվում են

2014 թ. հունվարի 29-ին Ասկերանի զինվորական կոմիսարիատը ծանուցագիր է ուղարկել Եհովայի վկա Արտուր Ավանեսյանին զինծառայության մեկնելու համար։ Հաջորդ օրը պարոն Ավանեսյանը դիմում է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի զինկոմիսարիատ՝ խնդրելով զինվորական ծառայության փոխարեն տրամադրել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու հնարավորություն։ Նրա փաստաբանն անմիջապես հանդիպել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտոնյաներին, ինչի արդյունքում հույս կար, որ պարոն Ավանեսյանը այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կկատարի Հայաստանում։

Հարցի դրական լուծում ակնկալելով՝ պարոն Ավանեսյանը տեղափոխվեց Հայաստան և 2014 թ. փետրվարի 13-ին այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին դիմում ներկայացրեց ՀՀ Մասիսի զինկոմիսարիատ։ Մինչ սպասում էր Հայաստանի այլընտրանքային ծառայության հարցերով հանձնաժողովի նիստին, պարոն Ավանեսյանը 2014 թ. հուլիսի 14-ին կանչվեց Երևանի ոստիկանության «Կենտրոն» բաժին, որտեղ նա նույն օրը ներկայացավ։ Այստեղ նրան սպասում էին Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցները։ Նրան ձերբակալեցին և տարան Լեռնային Ղարաբաղ։ Հաջորդ օրը Լեռնային Ղարաբաղի առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրան վերցրին նախնական կալանքի։

Դատարանում նա իմացավ, որ 4 ամիս առաջ դատարանը բերման ենթարկելու մասին որոշում էր կայացրել և սահմանել, որ նա պետք է կալանքի վերցվի։ Դատարանը հաստատեց իր նախկին որոշումը, և պարոն Ավանեսյանն անմիջապես ազատազրկվեց։ Դատարանը մերժեց նախնական կալանքի վերաբերյալ վերջինիս բոլոր բողոքները։

2014 թ. սեպտեմբերի 30-ին դատարանը պարոն Ավանեսյանին դատապարտեց 30 ամիս ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց դատավճիռը։ Այնուհետև պարոն Ավանեսյանը բողոք ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարան, սակայն 2014 թ. դեկտեմբերի 25-ին Դատարանը ուժի մեջ թողեց դատավճիռը։

Լեռնային Ղարաբաղը շարունակում է ազատազրկել երիտասարդներին, ովքեր հավատարիմ են մնում Աստվածաշնչով կրթված իրենց խղճին։ Այդպես վարվելով՝ Լեռնային Ղարաբաղը մերժում է միջազգային չափանիշները, որոնցով հնարավորություն է տրվում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 25, 2014

    Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը անփոփոխ թողեց պարոն Ավանեսյանի դեմ կայացված դատավճիռը։

  2. Սեպտեմբերի 30, 2014

    Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Արտուր Ավանեսյանին 30 ամիս ազատազրկման։

  3. Հուլիսի 14, 2014

    Արտուր Ավանեսյանը ձերբակալվեց Հայաստանում, ուղարկվեց Լեռնային Ղարաբաղ և վերցվեց նախնական կալանքի։

  4. Դեկտեմբերի 30, 2011

    18-ամյա Կարեն Հարությունյանը դատապարտվեց 30 ամիս ազատազրկման համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

  5. Փետրվարի 16, 2005

    Եհովայի վկա Արեգ Ավանեսյանը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվեց 48 ամիս ազատազրկման։

  6. Հունիսի 12-13, 2001

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող 3 Եհովայի վկաներ ազատազրկվեցին 6–12 ամսով՝ զորավարժանքներին չմասնակցելու համար։

Ազատազրկված՝ հավատի համար—Լեռնային Ղարաբաղեհովայի-վկաները-բանտումԼեռնային Ղարաբաղը ազատազրկում է Եհովայի վկաներին հավատի համարԼեռնային Ղարաբաղը չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը, ինչի պատճառով Վկաները ազատազրկվում են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու փոխարեն։ազատազրկված, եհովայի վկաները բանտում, լեռնային ղարաբաղ, մարդու իրավունքներ, խախտումներ, հիմնարար ազատություններ, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարում, զինվորական ծառայություն, այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, կրոնի ազատություն, խղճի ազատություն, մտքի ազատություն, համոզմունքի ազատություն, իրավական հարցերԱզատազրկված՝ հավատի համարԱզատազրկված՝ հավատի համարԼեռնային Ղարաբաղում Եհովայի վկաները ազատազրկվում են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու փոխարեն։Ազատազրկված՝ հավատի համար—Լեռնային ՂարաբաղԱզատազրկված՝ հավատի համար—Լեռնային Ղարաբաղ