Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2016
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Արտուր Ավանեսյանը համաներման հիմքով ազատ է արձակվել բանտից

Արտուր Ավանեսյանը համաներման հիմքով ազատ է արձակվել բանտից

2016 թ. սեպտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդհանուր համաներման հիման վրա ազատ արձակեցին 20-ամյա Արտուր Ավանեսյանին «Շուշի» քրեակատարողական հիմնարկից։ Ա. Ավանեսյանը զինծառայությունից խուսափելու մեղադրանքով դատապարտվել էր 30 ամսվա ազատազրկման, որից 26 ամիսը անցկացրել էր բանտում։ Նա դիմել էր այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու համար, սակայն իշխանությունները մերժել էին նրա դիմումը։ Այդ երիտասարդը ուրախ է, որ կրկին իր ընտանիքի հետ է։

Եհովայի վկաները շնորհակալ են իշխանություններին Ա. Ավանեսյանին ազատ արձակելու համար։ Վկաները հույս ունեն, որ իշխանությունները կճանաչեն խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մարդու հիմնարար իրավունքը և Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին հնարավորություն կտան պարտադիր զինծառայության փոխարեն՝ կատարել այլընտրանքային աշխատանքային ծառայություն։