Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 3, 2016
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենաբադում ոստիկանները հարձակվում են Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն նշելու համար հավաքվածների վրա

Թուրքմենաբադում ոստիկանները հարձակվում են Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն նշելու համար հավաքվածների վրա

2016 թ. մարտի 23-ին Թուրքմենաբադում (Թուրքմենստան) ոստիկանները փորձեցին ընդհատել Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն, որը անցկացվում է ամեն տարի։ Այդ հանդիպմանը ներկա էր 20 Եհովայի վկա, որոնք հավաքվել էին մասնավոր բնակարանում։ Չկարողանալով ներս մտնել՝ ոստիկանները դրսում մնացին։ Ներկաներից ոչ ոք չհամարձակվեց հեռանալ բնակարանից, և բոլորը գիշերեցին այնտեղ։

Հաջորդ օրը չորս ոստիկաններ պատշգամբով ներխուժեցին բնակարան։ Նրանք հարձակվեցին մի քանի Վկայի վրա, և նրանց ագրեսիվ վերաբերմունքի հետևանքով կարիք առաջացավ մի հղի կնոջ հոսպիտալացնել։ Ոստիկանները բոլոր ներկաներին տարան ոստիկանություն, որտեղ երկու տղամարդ Վկայի ծեծի ենթարկեցին։ Մարտի 25-ին բոլոր ձերբակալվածներին ազատ արձակեցին, բացի մի տղամարդուց. նրան կալանավորեցին 15 օրով։ Ապրիլի 19-ին իշխանությունները յոթ Վկայի տուգանեցին՝ յուրաքանչյուրին մոտ 143 ԱՄՆ դոլարով, թեև նրանցից ոչ ոք դատարանի կողմից որոշում չէր ստացել։